Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:58 25-08-2022

Դպրոցական համազգեստ պարտադրելու իրավունք դպրոցները չունեն․ փորձագետ

«Դպրոցական համազգեստ պարտադրելու ոչ օրենսդրական հիմքեր, ոչ էլ իրավունք դպրոցները չունեն, դա պետք է լինի կամավոր, կամ ուղղակի առաջարկություն»-այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան։

Նրա խոսքով կան դպրոցներ ովքեր ընդունում են ներքին կանոնակարգեր, դպրոցի ղեկավարությանը երաշխավորում են այդպիսի իրավունքներ․ «Դրանք հիմնականում այն արտասահմանյան կամ մասնավոր դպրոցներ են, ովքեր ենթադրում են նաև որոշակի ֆինանսական միջոցներ, և ոչ թե պարտադրում են, որ ծնողը պետք է գումար ծախսի և տվյալ դպրոցի համազգստը գնի, այլ համազգեստը տրամադրում է, որը ձեռք է բերել ուսումնական հաստատությունը։ Այդ ժամանակ որևէ խնդիր չի կարող առաջանալ»։

Խաչատրյանը նշեց, որ տվյալ հարցը Հայաստանում կարգավորելու օրենքով որևէ կարգավորում չկա և նույնիսկ ենթաօրենսդրական ակտ չկա․ «Դպրոցական համազգեստի թեմայով բազմաթիվ դժգոհություններ են լինում, կարծում եմ նման հարցերը կարգավորելու համար լիազոր մարմինը պետք է անդրադառնա այդ խնդիրներին, բարձրաձայնի տվյալ դեպքերի հարցերը և հանի որևէ տեսակ պարտադանքը»,-հավելեց Խաչատրյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է