Ներքին 3 տարի առաջ - 19:42 21-08-2022

Հոգեհանգստյան կարգ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հոգիների համար։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Կիրակի, 21 Օգոստոս 2022-ին, հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին եւ Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի մատրան մէջ կատարուեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Երեւանի «Սուրմալու» առեւտրական կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին հետեւանքով ինկած զոհերու հոգիներուն համար։

Յայտնենք, որ Նորին Ս. Օծութեան Հայրապետական տնօրինումով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերու եկեղեցիներուն մէջ եւս այսօր կատարուեցաւ հոգեհանգիստ, ի խաղաղութիւն պայթումին հետեւանքով իրենց մահկանացուն կնքած հայորդիներու հոգիներուն։

Յիշենք, որ Վեհափառ հայրապետը պայթումէն անմիջապէս ետք, իր դիմատետրի էջին մէջ, հետեւեալ ցաւակցական եւ զօրակցական գրառումը կատարած էր. «Խոր մտահոգութեամբ եւ ցաւով ականատես եղայ Երեւանի ''Սուրմալու'' առեւտուրի կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին։ Կը ցաւակցիմ Հայաստանի մեր ժողովուրդի զաւակներուն։ Թող Աստուած զոհերուն հոգիները լուսաւորէ, մխիթարութիւն պարգեւէ անոնց ընտանիքներուն եւ շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներուն։ Աստուած ամուր ու հաստատ պահէ մեր Հայրենիքը եւ հեռու՝ ամէն տեսակ չարէ ու չարիքէ»։

Այս առիթով, Վեհափառ Հայրապետը, Կիլիկեան Միաբանութիւնը եւ մեր Ս. Աթոռին բոլոր թեմերը անգամ մը եւս իրենց բարոյական զօրակցութիւնը եւ խոր ցաւակցութիւնը կը յայտնեն զոհերու ընտանիքներուն, ինչպէս նաեւ վիրաւորներուն կը մաղթեն շուտափոյթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան