copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:59 17-08-2022

Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` անմեղ զոհերի հոգիների համար

Օգոստոսի 18-ին` ժամը 12-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վթարից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։

«Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, միացե՛ք ընդհանրական աղոթքին»,- հայտնում է «Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։