Ներքին 3 տարի առաջ - 21:57 20-08-2022

Իշխանափոխությունից հետո Երևանի մետրոպոլիտենը տնօրեն չի ունեցել․ որքան ժամանակ կարող է պաշտոնավարել հերթական ժ/պ-ն

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել Բաբկեն Սեդրակյանը։

Հատկանշական է, որ 2019 թ․-ի մայիսից ի վեր արդեն ավելի քան 3 տարի է՝ Մետրոպոլիտենը տնօրեն չունի, ունի տնօրենի պաշտոնակատարներ։

Վերջին տնօրենը Փայլակ Յայլոյանն էր։ Յայլոյանը Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2001-2003 թթ․ և 2007-ից մինչև 2019 թ․ մայիսի 20-ը, երբ Յայլոյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Նա պաշտոնից ազատվեց այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը ստուգումներ սկսեց Մետրոպոլիտենում։ Պետական վերահսկողական ծառայությունը կատարած ստուգումների արդյունքում չարաշահումներ էր հայտնաբերել, որի հիման վրա էլ հարուցվեց քրեական գործ, Յայլոյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում և իր կամ ուրիշ անձանց օգտին լիազորությունների չարաշահում։ Այս տարվա փետրվարին Յայլոյանի և նրա ընտանիքին պատկանող գույքերի վրա կալանք դրվեց։

2019-ի մայիսին Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Գևորգ Ավետիսյանը։ Նա պաշտոնավարեց մինչև այս տարվա հունիսի 3-ը, երբ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ՝ տնօրենի ժ/պ նշանակվեց Սահակ Վարդանյանն։ Վարդանյանն այս պաշտոնում առայժմ ամենակարճ պաշտոնավարած պաշտանակատարն է։ Վերջին շրջանում հաճախակիացած ահազանգերի ֆոնին թերևս անհրաժեշտություն առաջացավ փոխարինել տնօրենի պաշտոնակատարին։ Հատկանշական է, որ նորանշանակ պաշտոնակատարը դեռ 1992-2001թթ․-ից զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ՝ ՀՀ ՆԳ նախարարությունում, աշխատել է ՀՀ Զինված ուժերում, ունի ՀՀ ԶՈՒ գնդապետի կոչում: Ընդ որում՝ 2018- 2019 թթ․ աշխատել է ՀՀ ոստիկանությունում՝ որպես օպերատիվ-փնտրողական վարչության պետ։ Թեևս այս նշանակման տրամաբանությունն այն է, որ նորանշանակ տնօրենի մասնագիտական կարողությունները նպաստելու են ռումբերի ահազանգերի դեպքում արագ ու օպերատիվ որոնողական աշխատանքների կազմակերպման գործում։

Նկատենք նաև, որ Հայաստանի մի շարք կառույցներում ավանդույթ է դարձել տնօրենի պաշտոնակատարների անժամկետ ղեկավարումը: Մետրոպոլիտենը թերևս ամենավառ օրինակն է, թե ինչպես է տնօրենի պաշտոնակատար նշանակված անձը պաշտոնավարում տարիներ շարունակ։ Մինչդեռ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության կարգի համաձայն՝ պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում անձը կարող է պաշտոնակատար նշանակվել մինչեւ 6 ամիս ժամկետով։ Ըստ նույն կարգի՝ եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։

Ամենից շատ դիտված

17:43 Երկու ՊՇ-ների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ. ՊՆ-ն երբևէ չի արձագանքել դրանց․ 44-օրյա պատերազմի մասնակից
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
21:10 Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը
16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
18:25 Դերասանական կարիերայից մինչև հեռուստաէկրաններ. ինչպես Անահիտ Մանուկյանը դարձավ ամենաքննարկվող հաղորդավարուհիներից մեկը
21:24 Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ
17:51 Դու արդեն քո 4 որդիների մոտ ես. դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի ընտանիքում ծանր կորուստ է տեղի ունեցել
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:02 ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը՝ 8 վագոն
18:00 Ընդդիմությունը կաշկանդված է. ինչու է ՔՊ-ն վրդովվում «սրիկայաբար» բառից