Ներքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 20-11-2024

Քյարամյանը Փաշինյանի կամակատարն է․ 44-օրյայի քրգործերը միայն իշխանափոխությունից հետո կբացահայտվեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը նախօրեին հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը 100%-ով քննել է Արցախյան 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերը։

«Մենք կարողացել ենք ամբողջությամբ քննել 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերը: Մենք բոլոր ուղղություններով մանրակրկիտ քննություն ենք իրականացրել և բոլոր ուղղություններով արդյունքներ ունենք։ Այդ արդյունքներն արտացոլում են մեր նորագույն պատմության կարևորագույն էջի էությունը, մենք կարողացել ենք հասնել դրան, և այդ պատմությունը իրականում ժամանակի ընթացքում ցույց կտա այն իրողություններն ու իսկությունները, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում»,- նշել էր նա։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Արգիշտի Քյարամյանը եղել ու շարունակում է լինել Նիկոլ Փաշինյանի կամակատարը։

«Մարդ, որը չունի ինքնուրույնության որևէ հնարավորություն և, ինչպես ինքն է նշել, իր սեփական կամքով տված հրաժարականը դրա վառ դրսևորումն էր։ Նա ընդամենը 2-3 օր առաջ ծրագրեր էր կազմում, հարցազրույցներ էր տալիս և ոչ մի նշան չկար, որ նա կարճ՝ SMS-ային հաստատակամություն է դրսևորելու և իր պաշտոնը լքելու է»,- ասաց նա։

Մելիքյանն ընդգծում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ Արգիշտի Քյարամյանի դատողություններն առ ոչինչ են․

«Մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի կամքով առաջնորդվող մարդու հետ, ում դատողությունները՝ 44-օրյա պատերազմի հետ կապված, առ ոչինչ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրության բավական մեծ թվով ներկայացուցիչների, այդ թվում նաև ինձ մոտ, կա համոզմունք, որ պատերազմում մեր պարտության ու մեր բոլոր ողբերգությունների թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այստեղ Արգիշտի Քյարամյանը չի կարող որևէ դատողություն անել, որն ուշադրության արժանի կլինի։ Այս առումով ես այլ գնահատականներ տալուց ձեռնպահ կմնայի»։

Մեր զրուցակիցը վստահ է, որ Արցախյան 44-օրյա պատերազմին վերաբերվող քրեական գործերը միայն իշխանափոխությունից հետո կարող են ամբողջովին կբացահայտվեն։ Նրա խոսքով՝ այստեղ երկրորդ երկրորդ կարծիք լինել չի կարող։

«Հատկապես վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ոչ միայն քննչական մարմիններն ու Արգիշտի Քյարամյանը, այլ հենց դատական իշխանությունը ղեկավարող անձը [նկատի ունի ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին-խմբ․] նույն փաթեթով լքեց իր պաշտոնը։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանից կախված է ոչ միայն ամբողջ գործադիր իշխանությունը, որը համեմատաբար նորմալ է, քանի որ նա գործադիր իշխանության ղեկավարն է, այլև այն կառույցներն ու համակարգերը, որոնք պետք է ունենային անկախության չափաբաժին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»