Ներքին 3 տարի առաջ - 10:57 20-08-2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից Գայանե Խաչատրյանը հրաշքով ողջ է մնացել

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հագուստի վաճառքով զբաղվող Գայանե Խաչատրյանը հրաշքով փրկվածներից է: Պայթյունից րոպեներ առաջ նա խանութից դուրս է եկել, գտնվել է այն վայրում, որտեղից սկիզբ է առել պայթյունը: Ծխի, կրակի բոցից մի կերպ դուրս է եկել, և կրծքավանդակի ու ոտքերի այրվածքով նրան մի անծանոթ տեղափոխել է հիվանդանոց։

Գայանե Խաչատրյանի ընկերուհին Ժենի Քոչարյանը դեպքից հետո իր էջում գրել է․ «Գայանի մասին պետք է պատմեմ: «Գայա՛ն, շատ ես տալիս, այդքան էլ պետք չի: Գայա՛ն, ախր այդքան բարի պետք չի լինել, շատերն են օգտվում քո պարզությունից: Գայա՛ն, ինչո՞ւ ես էլի նվեր ուղարկել»,- մեր ծանոթության առաջին օրվանից գրեթե միշտ ասում էի նրան:
Օգոստոսի 14-ին Սյունիքից վերադառնում էինք Երևան, երբ համացանցում կարդացի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի մասին: Առաջին միտքս. «Գայանը, Գայանին բան եղած չլինի»: Գայանը հիվանդանոցում էր, ոտքերն ու կրծքավանդակն էր վնասվել ու այրվել, իր խանութը չկար: Ամենաբարի ու միշտ բոլորին կամեցող Գայանին Տերն ամուր ձեռքերով գրկել էր ու փրկել, երկրորդ կյանք պարգևել: Եթե նա պայթյունի ժամանակ իր խանութում լիներ, այսօր չգիտեմ որտեղ կլիներ: Պայթյունից րոպեներ առաջ գնացել էր հենց այն վայրը, որտեղից էլ սկիզբ էր առել պայթյունը: Ու պայթյունի պահին Տիրոջ կամոք իր խանութի դիմաց էր եղել և ծխի և կրակի բոցից մի կերպ դուրս եկել: Բախտի քմահաճույքով իր ավտոմեքենան չէր կայանել այն վայրում, որտեղ միշտ էր կայանում: Իր ավտոմեքենայի կայանման վայրում ոչինչ չէր մնացել... Սարսափելի էր, այն ինչ տեղի ունեցավ: Ու մեզնից ոչ մեկ չգիտի. գուցե մենք էլ լինեինք այդ պահին այնտեղ: Ինչո՞ւ պատմեցի Գայանի մասին: Որ իմանանք,որ այս աշխարհում Գայաններ էլ կան. ովքեր տալիս են առանց որևէ ակնկալիքի,ովքեն չեն չարանում, չեն չարախոսում ու նախանձում: Խորապես ցավում եմ կատարվածի համար, ցավակցում բոլոր անմեղ զոհերի ընտանիքներին: Հետո չկա, կա այս վայրկյանը...»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը