Ներքին 4 տարի առաջ - 17:29 19-08-2022

2020 թվականին պայթուցիկների պայթյունից վնասվածքի 32 դեպք է գրանցվել․ վիճակագրություն

Առողջապահության նախարարությունից գրավոր հարցմամբ փորձել էինք պարզել, թե վերջին 4 տարիների ընթացքում պայթյունի հետևանքով քանի՞ մարդ է տուժել, և քանի՞ մարդ է տուժել կոնկրետ հրագործական նյութերի՝ հրավառությունների, ճայթուկների և նմանատիպ այլ նյութերի պայթյունի հետևանքով։

Oragir.news-ի հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից միայն պայթուցիկների հետևանքով տուժածների վերաբերյալ վիճակագրությունն են ուղարկել։

Ըստ դրա՝ «Մանկական (0-17 տարեկան) վնասվածքների համաճարակաբանական հսկողության համակարգի շրջանակում ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը պայթուցիկների հետեւանքով ստացված վնասվածքների շտապ հաղորդում է ստացել 2018 թվականին՝ 7 դեպքի, 2019 թվականին՝ 3 դեպքի, 2020 թվականին՝ 32 դեպքի, 2021 թվականին՝ 8 դեպքի վերաբերյալ»,- ասված է նախարարության պատասխանում։ Ենթադրվում է, որ խոսքը երեխաների շրջանում վնասվածքների մասին է, փաստորեն առողջապահության նախարարությունը միայն այդ ինֆորմացիան է հավաքագրում։

Ամենից շատ դիտված

08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ
22:58 Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են հերոսների նկարները
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում