Ներքին 4 տարի առաջ - 13:01 18-08-2022

Կառավարությունը 1 մլրդ 45 մլն դրամ հատկացրեց Տաթև-Աղվանի ճանապարհի երրորդ շերտի ասֆալտապատման համար

«Այս տարի հարկային եկամուտների մեր նախատեսած պլանն էականորեն գերակատարել ենք, գերակատարում ենք այս պահի դրությամբ մոտավորապես 70 մլրդ դրամի չափով, բայց մյուս կողմից էլ՝ այդ գումարները ծախսելու կապիտալ ծրագրերն իրականացնելու խնդիր ունենք։ Ամեն տարի՝ բյուջեյի ձևավորման ժամանակ, մեծ վեճեր են տեղի ունենում այն մասին, որ փողը չի հերիքում, բայց հետո ես էլի հանձնարարարկաններ եմ տալիս, չորս տարի անընդհատ ամեն տարի էս հանձնարարությունը տալիս եմ»։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ կապիտալ ծախսերի թերի կատարումներ կան, որոնք պետք է քայլ-քայլ լուծելով գնալ առաջ։ Գնել Սանոսյանը, անդրադառնալով Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներից մեկի շուրջ 12,5 կմ-ին, ասաց, որ ավարտվել են առաջ եկած խնդիրների վերացման աշխատանքները, և քանի որ սա դեռ 2019 թվականին նախագծվել է, և պատերազմից առաջ շինարարությունը սկսվել էր ու նախատեսված չէր, որ նման ծանրաբեռնվախության համար ծառայի, տարբեր խնդիրներ ի հայտ եկան․ «Հիմա խնդիրներն արդեն շտկված են, և մենք պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարի հետ, որպեսզի ևս մեկ շերտ այնտեղ ասֆալտապատենք, այսինքն՝ երրորդ շերտ այնտեղ տեղադրենք, որպեսզի ճանապարհը պատշաճ ծառայի մեր հայրենակիցներին։ Գումարն ընդհանուր առմամբ 1 մլրդ 45 մլն դրամ է, որը և՛ շինարարության, և՛ տեխնիկական վերահսկողության համար է նախատեսված։ Մեկ անձի մասը վերաբերում է տեխնիկական հսկողին, որպեսզի նույն ընկերությունը շարունակի հսկել, նախորդի պայմանագիրն ավարտվել էր, որպեսզի նա կարողա շարունակել հսկել»։

Փաշինյանն էլ հավելեց, որ նախորդ տարի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գորիս –Կապան նախկին գործող ճանապարհի հետ կապված առաջացած իրավիճակի պատճառով այն վերակառուցվել է, բայց այս տարի գարնանը մենք տեսանք, որ այդ ճանապարհի վրա մեծ փոսեր են առաջացել։ Նախկինում ճանապարը նախատեսված էր միջհամայանքային շահագործման համար։

«Տաթևի ոլորանները շրջանցող Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ, Շամբ-Նորավան ճանապարհի շինարարությունն ենք իրականացնում։ Մենք շինարարներին պետք է հստակ ցուցում տանք, որ ակնկալում ենք, որ նոյեմբերին շահագործման կհանձնեն»։

Կառավարության բոլոր անդամների կողմից նախագիծը հաստատվեց։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա