Ներքին 3 տարի առաջ - 12:06 02-02-2023

Կառավարությունը 7 մարզերի 17 համայնքների համար հատկացրեց 1,412 մլրդ դրամ գումար

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում որոշեց սուբվենցիոն ծրագրերի կատարման համար Հայաստանի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին 1,412 մլրդ դրամ գումար հատկացնել:

Նախագիծը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ նշելով, որ գումարը կհատկացվի 17 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի կառավարության մասնաբաժինը վճարելու համար: Եվ այդ ծրագրերից 19-ը 2022 թվականի ծրագրեր են:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է․

Արագածոտնի մարզի 1 ծրագրի համար կհատկացվի 3,5 մլն դրամ,

Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի համար՝ 81,5 մլն դրամ,

Լոռու մարզի 2 ծրագրի համար՝ 30 մլն դրամ,

Կոտայքի մարզի 10 ծրագրի համար՝ 185 մլն դրամ,

Շիրակի մարզի 4 ծրագրի համար՝ 548 մլն դրամ,

Սյունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 198 մլն դրամ,

Տավուշի մարզի 3 ծրագրի համար՝ 366 մլն դրամ:

Նշենք, որ փխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ պահեց Նիկոլ Փաշինյանի ավանդույթը և թվարկեց այն ծրագրերը, որոնք այս հարցի զեկուցման շրջանակում հաստատվելու են։

Գնել Սանոսյանն էլ առանձնացրեց Գյումրիին հատկացվող 447 մլն դրամը. «Այդ ծրագրով Գյումրիում գործող 50 ՀՈԱԿ-ների տանիքներին տեղադրել ենք արևային կայաններ, որոնք 30-50 հզորություն ունեն: Կարծում ենք, սա շատ լավ ծրագիր է էլեկտրաէներգիայի խնայողության և կանաչ էներգիայի առումով»։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին