Ներքին 4 տարի առաջ - 23:59 17-08-2022

«Երկիր մեդիա» և «Ֆրի նյուզ» հեռուստաընկերությունները տուգանվել են․ ՀՌՀ

«Երկիր մեդիա» և «Ֆրի նյուզ» հեռուստաընկերությունները տուգանվել են «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման համար։ Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանձնաժողովի՝ այսօր գումարած նիստի օրակարգում ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերն են եղել։

«Գովազդի մասին» օրենքով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար վիճակախաղի գովազդն արգելող դրույթ է սահմանված, մասնավորապես արգելվում է վիճակախաղի կամ ինտերնետ շահումով խաղերի գովազդը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո։ «Երկիր մեդիա» («Հուսաբեր» ՓԲԸ) հեռուստաընկերությունը խախտել է այս պահանջը։

«Հարուցված վարչական վարույթների ընթացքում «Հուսաբեր» ընկերությունը հանձնաժողովին պարզաբանել է, որ խախտումն արձանագրված ժամանակահատվածում «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի եթերում «Երկիրն այսօր» լրատվական հաղորդաշարի տևողության երկար լինելու պատճառով ունեցել են գովազդի ժամերի խախտում, ինչի արդյունքում չեն պահպանվել գովազդի տեղադրման ժամերը (ցուցադրվել է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդ)»,- տեղեկացնում են հանձնաժողովից։

Արդյունքում որոշում է կայացվել «Երկիր մեդիային» տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
Ինչ վերաբերում է «Ֆրի նյուզ» հեռուստաընկերությանը, ապա հարուցված վարչական վարույթի շրջանակում ընկերության կողմից որևէ պարզաբանում կամ բացատրություն չի ներկայացվել։ Ուսումնասիրելով նյութերն ու փաստերը՝ հանձնաժողովն արձանագրել է, որ «Լրատվական կիրակի» և «Ազատ լուրեր» լրատվական հաղորդումների հիմնական թողարկումներն ընդհատվել են գովազդով։
Այս դեպքում էլ որոշում է կայացվել տուգանել հեռուստաընկերությանը նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին