«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ազատ է արձակվել։
Այս մասին
oragir.news-ի հետ զրույցում ասաց Եսայանի փաստաբան Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ կալանքի միջնորդությունը քննում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանը։
Երեկ ԱԱԾ-ն Եսայանին բերման էր ենթարկել իր աշխատասենյակից։ Նրա փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ ՀՀ քր. օրենսգրքի 38-225-րդ (զանգվածային անկարգություններ կազմակերպելուն հանցակցության) հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։