Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:28 15-08-2022

Հայաստանում պետք է սգո օր հայտարարել․ Արմեն Աշոտյան

Որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտելուն պես Հայաստանում պետք է սգո օր հայտարարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Արմեն Աշոտյանը։

Նա հավելում է․ «Սա է պահանջում տարրական բարոյականությունն ու հասարակական համերաշխությունը:
Խորը վշտակցությունս զոհվածների ընտանիքներին, անհետ կորածների բարեկամներին՝ համբերություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: