Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:12 13-08-2022

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 349 անձ պետաջակցության շահառու է ճանաչվել

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 349 անձ պետաջակցության շահառու է ճանաչվել։ Որոշումը կայացվել է նախօրեին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։

«Արցախպրեսը» հաղորդում է, որ քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների, մահացած կամ անհայտ բացակայող քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների՝ 39, 1-ին և 2-րդ կարգի զինհաշմանդամություն ունեցողների՝ 22, 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձանց՝ 239 անհատական գործեր, ինչպես նաև գործերով ներկայացված 349 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։

Քննարկվող անհատական գործերից 300-ի մասով կայացվել է 349 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։ Անհատական 60 գործերով ներկայացված անձանց շահառու ճանաչելը, վնասի չափի հաստատումը և աջակցության սահմանումը մասամբ մերժվել կամ կասեցվել է՝ իրավահաստատող փաստաթղթերի՝ գործող օրենսդրությանը չհամապատասխանելու հիմքով: Նիստում, բացի օրակարգային հարցերից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով