Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:49 13-08-2022

«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». այս խոսքերի հեղինակ արդեն ես եմ․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը

Այս խոսքերի հեղինակը խաղաղությունը` պատերազմի, պատերազմը` պարտության վերածած հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանն է։

Այս խոսքերը նա արտաբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, հայրենակործան կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո` ՀՀ պաշտպանության նախարարության ապաստարանում պատսպարված։ Նրա քողարկումն ապահոված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը այժմ գտնվում է բանտում։ Այդ ճակատագրից չեն կարող խուսափել բոլոր նրանք, ովքեր սրան այդ օրը և դրանից հետո, բանտ նետելու փոխարեն փորձում էին պաշտպանել համաժողովրդական ցասումից։ Այդ ցասումը չի վերջացել, այն ավելի է խորացել և ուժեղացել։

Ոչ ոք չի կարող վահան հանդիսանալ սրա համար` հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացում նոր դավադիր ազգադավություններ անելու համար։

«Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը». այս խոսքերի հեղինակ արդեն ես եմ։ Մենք այլևս թույլ չենք տալու ազգագործան սրիկային` կատարել նոր քայլ։ Մենք փրկելու ենք մեր երկիրը` խաբեությամբ իշխանությունը զավթած և այդ իշխանությունը թշնամուն ծառայեցնող խուժանի կեղտոտ ճանկերից։

Խաղաղության, հզորացում և բարեկեցություն ենք բերելու մեր երկրին ու ժողովրդին։

Օգոստոսի 23-ը պատմական օր է հայ ժողովրդի պատմության մեջ` 1990 թվականից։ Օգոստոսի 23-ը պատմական օր կլինի նաև հայ ժողովրդի պատմության մեջ 2022 թվականից։ Այդ օրը բոլորը հայերը կլինեն Հանրապետության հրապարակում` տեր կանգնելու իրենց արժանապատվությանը, իրենց անկախությանը և իրենց երկրին։

#անկախության_հանրահավաք
#Օգոստոսի_23
#անկախության_շարժում»։

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
17:04 Վարժական հավաքների մասնակիցների համար վրանային մեծ ավան ենք կառուցում. ԵՄ-ն է օգնել.Պապիկյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»