copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:14 13-08-2022

Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:

Այս մասին հայտնել է Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:

Փաստաբանը նշեց, որ Մանուկյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: