Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 12:05 05-03-2021

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉԻՆ ԿԱՇԱՌՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության Էրեբունու բաժնի հարկային տեսուչները խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար տնտեսվարողից պարբերաբար որպես կաշառք պահանջել և նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր չափերի գումարներ:

Այսպես, 2020 թվականի ապրիլին ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և հարկային տեսուչ Վ. Ս.-ն այցելել են Երևան քաղաքում գործող քաղցրավենիքի վաճառքի խանութ, որտեղ կատարված հսկիչ գնման ժամանակ նրանց ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Բացի այդ, խանութում վաճառք իրականացնող անձը գրանցված չի եղել որպես աշխատող։ Հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար հարկային տեսուչները խանութի տնօրենից պահանջել են կաշառք։ Այնուհետև, հետագայում ևս խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու համար, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով և նախնական համաձայնությամբ խանութի տնօրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք։

Վերը նշված արարքների կատարման համար 04.03.2021թ.-ին Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ա. Պ.-ին դեռևս 28.01.2021թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել