Ներքին 4 տարի առաջ - 22:17 12-08-2022

Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացման դեպքում կընդհատվի հայ-իրանական սահմանը․ իրանագետ

«Շատ բնական է, որ Իրանը պետք է ակտիվանար, չնայած ինչ-որ առումով կարելի է դա ուշացած համարել։ Իրանը չէր կարող պարզապես չակտիվանալ, երբ իր սահմաններում տեղի են ունենում նմանատիպ գործընթացներ, այն էլ՝ աշխարհաքաղաքական այս իրավիճակում»,- այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Իրանի ակտիվությունը պայմանավորված է հարևան պետություններից՝ Թուրքիայի ակտիվ նվաճողական քաղաքականությամբ․ «Թուրքիան իր հարևան պետություններից զավթում է տարատեսակ տարածքներ Իրաքից, ինչու ոչ՝ Հայաստանի Հանրապետությունից՝ Ադրբեջանական Հանրապետության տեսքով։ Իրանը զգում է, որ իր հյուսիսում գործընթացներ են տեղի ունենում, որոնք կարող են Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ ներկայացնել»,-ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացման դեպքում իրավաբանորեն կմնա, բայց փաստացի կընդհատվի հայ-իրանական սահմանը․ «Կիրագործվի Թուրքիայի հարյուրամյա երազանքը, բացի դրանից՝ Թուրքիան էներգետիկ առումով հսկայական ռեսուրսներ կարող է ձեռք բերել, միացնել իրար ադրբեջանական էներգետիկ ռեսուրսը, Թուրքիայի տարածքով հասցնել դեպի Եվրոպա, Թուրքմենստան, և դա Իրանի համար «մահացու» կարող է լինել։ Այս ամենը և այլ գործընթացներ հաշվի առնելով՝ բնական է, որ Իրանը պետք է ակտիվանա»,- եզրափակեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ օգոստոսի 11-ին, հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Իրանի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս խթանելու երկու երկրների միջև ապրանքների տարանցումը և զարգացնելու համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ ճանապարհային, էներգետիկ և այլ ուղղություններով։ Հայաստանում Իրանի նախկին դեսպան Քազեմ Սաջադինն էլ թվիթերյան իր էջում գրել էր, որ Թուրքիան ահաբեկիչների է տեղափոխում Ադրբեջան.

«Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Սիրիայի և Իրաքի օրինակով Թուրքիան այժմ չարամիտ ակտիվություն է դրսևրում Իրանի սահմանների մոտ»,- գրել էր նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա