Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 00:19 11-08-2022

Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ԱԻՆ

Օգոստոսի 10-ին, ժամը 19:14-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 141 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1967 թ.) և «Honda Elysion» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1980 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ա. Դ․-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Վ. Գ․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
18:00 Վասակ Դարբինյանի աստեղային ժամը․ նրանք բոլորը Վասակներ են