Ներքին 4 տարի առաջ - 13:07 09-08-2022

ԿԳՄՍՆ-ում քննարկել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբի հերթական նիստը:

Նիստը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված և Հանրապետության հրապարակի բարեկարգման շինարարական աշխատանքների ընթացքում ստորգետնյա հատվածում հայտնաբերված քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների հնարավոր ցուցադրության ու հանրությանը հասանելի դարձնելու առաջարկները:

Հայկական վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձանի՝ «Զվարթնոց» համալիրի տարածքում տուրիզմի զարգացմանն ուղղված յուրահատուկ միջոցառումների մշակման և կազմակերպման գլխավոր նպատակն է հետաքրքրություն առաջացնել ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում: Միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ:

Աշխատանքային խմբի անդամներն առաջարկել են համագործակցել «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ, Օպերային թատրոնի մենակատարների, երաժիշտների, երգչախմբի մասնակցությամբ կազմակերպել ժամանակակից մոտեցումներով ներկայացումներ, որոնք «Զվարթնոց»-ը կդարձնեն երաժշտական մշակութային յուրօրինակ վայր:

Օրակարգային մյուս հարցի վերաբերյալ աշխատանքային խմբի որոշ անդամներ առաջարկել են ապակե ցուցափեղկի տակ ցուցադրել նկուղային հարկաբաժինները, որի միջոցով յուրաքանչյուր զբոսաշրջիկ հնարավորություն կունենա ծանոթանալու պատմամշակութային ժառանգությանը: Ըստ այլ առաջարկների՝ պետք է տարածքը դեռևս փակ պահել:

Հանդիպման ավարտին որոշվել է մշակել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված փառատոների կազմակերպման և հետագայում այն իրականացնելու նպատակով հայեցակարգային ծրագիր՝ հաշվի առնելով միջազգային փորձը, և ներկայացնելու ու հաստատելու համար կազմակերպել լրացուցիչ քննարկում:

Հանրապետության հրապարակի ողջ տարածքում պահպանված և 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժինների ցուցադրության իրականացման հնարավորությունները կքննարկվեն նաև հետագայում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում