Մամուլ 4 տարի առաջ - 08:58 13-05-2022

95 մլն դրամ՝ ներդրումների գրավչության հիմնադրամին՝ ոչինչ չանելու դիմաց. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Էսպրեսո-սրճեփ, սուրճ, կաթնային շոկոլադ, գազավորված եւ չգազավորված ջուր, հեռուստացույց… սրանք այն ապրանքներն են, որոնք գնել է կառավարության կողմից ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածուն:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ-ը) ընկերությունը պետական միջոցներով իտալական արտադրության բազմաֆունկցիոնալ էսպրեսո-սրճեփ է գնել: Սրճեփի համար պետական միջոցներից ծախսվել է 245 հազար դրամ գումար: Մեզ հայտնի դարձավ, որ ապրիլ ամսին ընկերությունը եւս մեկ սրճեփ է գնել՝ 80 հազար դրամով: Ի դեպ, ըստ փաստաթղթի՝ էսպրեսո-սրճեփի մատակարարման օրն այսօր է: Բացի այս, ArmLur.am-ը ԱՆԻՖ-ի ընթացիկ տարվա գնումների պլանից տեղեկացավ, որ համացանցային ծառայության համար նախատեսվել է ծախսել 360 հազար դրամ, կորոնավիրուսի թեստավորման (այդ թվում թեստավորման տնայցի եւ գրասենյակ այցի ծառայության) համար՝ 900 հազար դրամ, առողջության ապահովագրման ծառայությունների համար՝ 6 մլն 525 հազար դրամ: Իսկ գրասենյակային տարածքների վարձակալության համար նախատեսվում է ծախսել 30 մլն դրամ: Գազավորված եւ չգազավորված ջրեր ձեռք բերելու համար ընկերությունը մտադիր է ծախսել 90 հազար դրամ, անձեռոցիկների համար՝ 60 հազար դրամ, թղթե սրբիչներ 25000 դրամ, թեյնիկի համար՝ 8000 դրամ: Միայն գեղարվեստական գործունեության հետ կապված ծառայությունների համար նախատեսվում է ծախսել 900 հազար դրամ: Թե ինչի մասին է խոսքը, մանրամասներ չկան նշված: Մեզ հայտնի դարձավ, որ ընթացիկ տարվա ապրիլի 11-ի հրամանով հաստատված գնումների պլանով նախատեսված է ծախսել 95 մլն 509 հազար դրամ: Բացի այս, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը նախորդ տարեվերջին 900 հազար դրամով գնել է հեռուստացույց: Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին 100 տուփ կաթնային շոկոլադ է գնել՝ վճարելով 204 հազար դրամ:
Իսկ ի՞նչ է ԱՆԻՖ-ը. ընկերությունը 2019 թվականին է կառավարության կողմից ստեղծվել` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի առաքելությունն է աջակցել և հզորացնել Հայաստանի տնտեսական զարգացման ներուժը: Բացի այս, կազմակերպության պաշտոնական կայքէջում նշված է, որ այս կազմակերպությունն ապակուսակցական և ապաքաղաքական միավոր է: Բայց չնայած ապաքաղաքական «հրահանգին» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է՝ ՔՊ վարչության անդամ, որը քաղաքական որոշումներ է կայացնում մեր երկրում:
Իսկ ինչ արդյունավետությամբ է աշխատել այս 3 տարեկան կազմակերպությունը, դեռեւս պարզ չէ: Քանի որ այնպես չէ, որ ներդրումային գրավչությունը մեր երկրում աճել է: Բայց արձանագրենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2021 թվականին օտարերկրյա ներդրումների ծավալներն ավելացել են հանքարդյունաբերության հաշվին։ Այսինքն ներդրողները բացի էներգետիկայից և հանքերից, Հայաստանի տնտեսության մյուս ոլորտներով չեն հետաքրքրվում:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ