Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 12:17 08-08-2022

Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Երևանում ադրբեջանական թատրոնի 140-ամյա հոբելյանը նշելու միջոցառումների մասին. Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, «Հայելի» ակումբում խոսելով Լաչինից դուրս գալու իրավական հիմքերի մասին, ասաց. «Ոչ մի իրավական հիմք չկա Լաչինի միջանցքից դուրս գալու համար, պետք է մեր հայրենակիցները մնան այնտեղ, և մեր բանակը, Արցախի պաշտպանության բանակը, Հայաստանի բանակը պարտավոր են ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը։ Զինված ուժերի սահմանադրական խնդիրը հենց դա է։ Ռուս խաղաղապահների խնդիրն է ապահովել հայ ազգաբնակչության անվտանգությունը, որտեղ նրանք ապրել են նոյեմբերի 9-ի դրությամբ, այդ թվում՝ Աղավնոյում, այդ թվում՝ Սուսում, այդ թվում՝ Բերձորում»։

Անդրադառնալով Ալիևի ցանկություններին՝ Ղազարյանն ասաց. «Իհլամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Երևանում ադրբեջանական թատրոնի 140-ամյա հոբելյանը նշելու միջոցառումների մասին, ստեղծել է կառավարական հանձնաժողով։ Հիմա այդ թատրոնի հոբելյանական միջոցառումները պետք է գնան Ֆլոերենցիայում նշեն։ Կարող է ասեն՝ մենք ուզում ենք գանք Երևանում կառավարական պատվիրակությամբ նշենք մեր թատրոնի 140-ամյակը։ Փաշինյանն էլ վեր կենա, կառավարության նիստին ասի՝ դե գիտեք ինչ, սիրելի ժողովուրդ, ճիշտ է, մենք այդքան ասում ենք՝ Երևան, Հայասստան, բայց, արա՛, դա սաղ Ադրբեջան է եղել։ Մեզ խաբել են։ Մի հատ Արսեն Թորոսյան հայտնվի, ասի՝ բերեք ընդունենք, որ մեզ այս երեսուն տարի սաղ խաբել են»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան