Սպորտ 4 տարի առաջ - 02:28 06-08-2022

«Լիոնի» հաղթանակով մեկնարկեց ֆրանսիական Լիգա 1-ի նոր մրցաշրջանը

Մեկնարկեց ֆուտբոլի Ֆրանսիայի 2022/23թ. առաջնությունը։ Լիգա 1-ի առաջին խաղում «Լիոնը» հյուրընկալել էր բարձրագույն լիգա վերադարձած «Այաչոյին»։

Տանտերերը հաղթեցին 2։1 հաշվով։ Հանդիպման 12-ր րոպեին Տետեն բացել է հաշիվը, իսկ 21-րդ րոպեին Լակազետը, հստակ իրացնելով 11-մետրանոցը, կրկնապատկել է այն։ 27-րդ րոպեին «Լիոնը» մնացել է 10 ֆուտբոլիստներով. կարմիր քարտ է ստացել դարպասապահ Լոպեսը։

Խաղի 31-րդ րոպեին հյուրերը կրճատել են հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ է դարձել Մանգանին։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին խաղադաշտում թվային հավասարություն է տիրել, քանի որ կարմիր քարտ է ստացել «Այաչոյի» հարձակվող Համուման։

Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չի եղել։

Հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ