Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 17:27 05-08-2022

Ադրբեջանական զորքերը 2 կմ մխրճվել են Լաչինի 5 կմ-անոց միջանցքի մեջ․ հայ ժողովուրդը հիմար չի․ Հարությունյան

«2020 թ․-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ խաղաղարարներ պարտավորվում են պաշտպանել Արցախի ժողովրդին, բայց 2 տարի է անցել, քանի՞ զոհ ունենք։ Ինչո՞ւ Ռուսաստանի խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները։ Եթե չեմ սխալվում, Ադրբեջանական զորքերը 2 կմ մխրճվել են Լաչինի 5 կմ-անոց միջանցքի մեջ․ որտե՞ղ էին խաղաղապահները»։ Այս մասին տեղահանված արցախցիների՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Մոսկվայից ժամանած Հարություն Հարությունյանը:

«Խաղաղապահները պարզապես հետ են գնացել ու ճանապարհ են տվել ադրբեջանցիներին, սա է իրականությունը։ Նրանք ոչ մի բան չեն անում, բայց սա ոչ մի լավ բանի չի բերելու։ Դիմում եմ Վլադիմիր Պուտինին․ հայ ժողովուրդը հիմար չէ, հայ ժողովուրդը ամեն ինչ լավ հասկանում է, որ այս ամենը ՌԴ-ի շահերից է բխում։ Պուտինը պետք է հասկանա, որ նման եղբայրություն ժողովորրդների միջև չի լինում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան