ԱՄՆ սենատորը դատապարտել է Բաքվի հրապարակած ավիահարվածի կադրերը
copy image url

ԱՄՆ սենատորը դատապարտել է Բաքվի հրապարակած ավիահարվածի կադրերը

Արտաքին 2 տարի առաջ - 15:04 05-08-2022
ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդը Twitter-ի իր միկրոբլոգում խոր անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում բռնության վերսկսման, հատկապես՝ մարդկային կորուստների մասին հաղորդագրությունների կապակցությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այնպես է հրապարակում իր ավիահարվածի կադրերը, կարծես դրանով կարելի է հպարտանալ»,- գրել է ԱՄՆ Սենատի անդամը։