Ներքին 4 տարի առաջ - 12:31 05-08-2022

Սրանց ու մեր տարբերությունը գիտե՞ք որն է․ որ անբարոյական չենք․ Ագնեսա Խամոյանն արձագանքել է Մարուքյանի գրառմանը

Սրանց (երբեմնի «ընդդիմադիր» «Նիկոլ ու ընկերներ» ՓԲԸ) ու մեր տարբերությունը գիտեք ո՞րն է, որտե՞ղ ենք մենք՝ որպես ընդդիմություն «պարտվում» սրանց, որ անբարոյական չենք, այո, սիրելի հայրենակիցներ, հենց «Նիկոլ ու ընկերներ»-ի չափ բարոյականության ոչ մի արգելակ, ոչ մի սահման չճանաչենք, հանուն իշխանության ճանապարհին չմտածենք, թե մեր քայլերը ինչ հնարավոր վնաս կարող են տալ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, Ադրբեջանն ինչպես դա կօգտագործի (հանուն սրանց իշխանության պահպանության), ինչ ռազմական գործողություն կսկսի, քանիսը կզոհվեն, երկիր վերջում՝ կլինի, թե՝ չէ, հենց այս վտանգները ստորադասենք իշխանությունը վերցնելուց, այո, գուցե եւ ավելի արագ հաջողենք սրանց հեռացնելու հարցում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` արձագանքելով Հատուկ hանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառմանը, որում ասում էր, որ Հայաստանի ներսից Ադրբեջանին օգնում են՝ նկատի ունենալով ընդդիմությանը։

Նա նաեւ նշել է. «Այո, կարող եք քննադատել, թե այդ դեպքում՝ ինչո՞ւ անբարոյական չենք։

Դա խոսելու մեկ այլ թեմա է, հիմա Էդմոնի բարոյականության մասին․

Ալիեւի հետ խաղեր տաք, պատերազմը չկանխեք, հոկտեմբերի 19-ին չկանգնեցնեք, հազարավորներին զոհեք, հետո ցինիկաբար հայտարարեք՝ «դե արդյունքը նույն էր լինելու, բայց առանց զոհերի», «գերիները մի քանի ամիս էլ կսպասեն», «խաղաղություն» գոռալով ժողովրդին մոլորեցնեք, քվեն խլեք ու էլի նոր կորուստների տանեք, նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների հետ Արցախի չեղած նախագահ Արայիկ Հարությունյանով սիլիբիլի անեք, խոստումներ տաք Բերձորը շրջանցող ճանապարհի կառուցման, ժամկետների վերաբերյալ, առանց պլանի հաստատման Ադրբեջանի կողմից իրականացվող ճանապարհի շինարարության վերաբերյալ ծպտուն չհանեք, հետո լուրջ դեմքով աչքերներդ ճպճպացնեք ու ընդդիմությանը մեղադրեք ժողովրդին հետպատերազմյա ձեր դավադիր պլանների մասին ասելու համար։

Էդմոն, սա է քո բարոյականությունը: Ապացուցի՛ր, հակառակը, Նիկոլի հատուկ գործերով դեսպան, կանգնիր եւ ասա հայ ժողովրդին, որ ադրբեջանցիներին նոր ժամկետ եք խոստացել՝ մինչեւ օգոստոսի ավարտ ազատել Բերձորը, ու նոր էսկալացիան սարերի հետեւում չէ։

Հ.Գ. Ի դեպ, եթե ես էլ բարոյականություն չունենայի, կարող էի պնդել, թե կեսգիշերին ուշ տանդ դուռն ով է թակում, ծրարով որքան գումար է բերում այս ծառայություններիդ դիմաց, հեռուներից էլ ինչ խաբար, բայց ես ձեզ նման չեմ»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան