Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 21:13 04-08-2022

Շառլ Միշելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով սերտ շփվում է երկու երկրների ղեկավարների հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով սերտ շփվում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է ՀՀ վարչապետի, կխոսի նաև Ադրբեջանի նախագահի հետ: Այս մասին հայտնել են ԵՄ-ից:

«ԵԽ նախագահ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ սերտորեն շփվում է երկու երկրների ղեկավարների հետ։ Նա խոսել է վարչապետ Փաշինյանի հետ, կխոսի նաև նախագահ Ալիևի հետ»,-ասել են ԵՄ-ից:

Նաև նշվում է, որ Շառլ Միշելի թիմն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին ինտենսիվ կապի մեջ են եղել երկու կողմերի հետ՝ երկխոսության միջոցով անհապաղ դեէսկալացման և առաջընթացի հասնելու և սեղանին դրված օրակարգային բոլոր կետերի հարցերում երկխոսության միջոցով առաջընթացի հասնելու համար:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը