Արտաքին 5 տարի առաջ - 14:30 19-07-2021

Շառլ Միշելը Բաքվում խոսել է հայ գերիների վերադարձի մասին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևան կատարած այցից հետո մեկնել էր Բաքու։ Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա մասնավորապես նշել է. «Իրականում ես ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ այն բանի համար, որ դեռ մինչ այցելությունը՝ մի քանի շաբաթ առաջ, մենք ունեցել ենք բազմաթիվ հեռախոսային խոսակցություններ մտքերի փոխանակման համար՝ կապված տարածաշրջանում իրավիճակի վերլուծության հետ: Ուզում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ ստանձնած պարտավորությունների համար: Դրանք եղել են առաջին քայլերը»:

Նրա խոսքով, տվյալ դեպքում մի կողմից՝ ականապատ դաշտերի քարտեզների առկայությունն է, իսկ մյուս կողմից՝ կարևոր համարվող գերիների հարցը:

«Առաջին փուլում դա գտավ իր լուծումը: Հուսով ենք, որ մոտ ժամանակներս կկայանան նշյալ խնդրի հետ կապված այլ փուլեր: Միաժամանակ մենք հնարավորություն ենք ունեցել շատ մանրակրկիտ քննարկելու մնացած խնդիրները՝ հասնելու համար լուծման որոշակի տարբերակների, և այդ տարբերակները պետք է լինեն կայուն: Ես Ձեզ ասել եմ, որ Եվրամիությունը պատրաստ է սատարել տարբեր հարցերում տեղաշարժի հասնելու ջանքերը»,- ասել է Եվրախորհրդի ղեկավարը:

Շառլ Միշելը հատուկ նշել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը տարբեր ոլորտներում: «Դուք նշել եք էներգետիկ ոլորտի կարևորությունը ամբողջ տարածաշրջանում և նույնիսկ դրա սահմաններից դուրս: Ենթակառուցվածքները կարևոր են: Սա, մասնավորապես, վերաբերում է փոխադրումներին, դրանց տարբեր երթուղիներին: Մենք քննարկել ենք նաև այս թեման: Տվյալ դեպքում Եվրամիությունը ևս ցանկանում է մասնակցություն ունենալ տարածաշրջանային համագործակցության հարցերով ջանքերին, խթանել դրանք: Ցանկանում ենք այս մեսիջը հղել բոլոր կողմերին և երկրներին, որոնք պատրաստ են այս հարցում մոբիլիզացիայի»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում