Ներքին 4 տարի առաջ - 12:45 04-08-2022

Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Լաչինի միջանցքի վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններին:

«Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, և ահա թե ինչու:

Նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է (մեջբերում եմ)՝ կողմերի, այսինքն՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա 3 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ, վերատեղաբաշխմամբ, այդ երթուղու պահպանության համար:
Պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել ենք, հիմա էլ առաջարկում ենք դա անել, այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը, վարչապետի խոսքով, շատ բարդ և եռակողմ գործընթաց է:

«Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, որովհետև մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած, պիտի ընդգծեմ, որ Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն:

Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից: Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային, դեռևս սույն թվականի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում:

Ավելին՝ Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց»,- ասաց Փաշինյանը:

Այս պայմաններում, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի՝ իրադրության սրման գնալը նպատակ ունի վերացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող