Մշակույթ Ներքին 4 տարի առաջ - 18:34 31-07-2022

Երկնքում կան երազողներ, որոնք ուզում են Երկիր իջնել

1944 թ. հուլիսի 31-ին, գրող, պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերին իրականացրեց իր վերջին թռիչքը։ Կորսիկա կղզու Բորգո օդանավակայանից նա իր ինքնաթիռով թռչում էր դեպի հայրենի Ֆրանսիա։ Մարսելում ինքնաթիռը կործանվեց:

Էքզյուպերիի մահից 54 տարի անց, 1998 թվականի սեպտեմբերի 7-ին, Մարսելի մոտ գտնվող «Հորիզոն» ձկնորսական նավի ձկնորսները Միջերկրական ծովից իրենց որսը դուրս բերելիս ցեխի մեջ նկատել էին արևի տակ շողշողացող թևնոց, որի վրա կար մի քանի գրություն՝ «Antoine», «Consuelo» (այսպես էր Էքզյուպերիի կնոջ անունը) և «c/o Reynal & Hitchcock, 386, 4th Ave. NYC USA»։ Դա այն հրատարակչության հասցեն էր, որտեղ լույս էին տեսնում նրա գրքերը։

Սրանից երկու տարի անց, 2000 թվականի մայիսին ջրասուզակ Լյուկ Վանրելը հայտարարեց, որ 70 մետր խորության վրա հայտնաբերել է ինքնաթիռի մնացորդներ, որոնք, հնարավոր է, որ պատկանում են Սենտ-Էքզյուպերիին։ Ինքնաթիռի մնացորդները ցրված էին մեկ կիլոմետր երկարությամբ և 400 մետր լայնությամբ։ Ֆրանսիայի կառավարությունը այդ տարածքում հետազոտություն կատարելու թույլտվություն տվեց միայն 2003 թվականի աշնանը։
Դեպքից 55 տարի անց օդաչուի մարմինը փնտրելն անիմաստ էր։ Փորձագետները ջրից դուրս բերեցին ինքնաթիռի բեկորները։ Դրանցից մեկը օդաչուի խցիկն էր։ Պահպանվել էր ինքնաթիռի սերիական համարը՝ 2734-L։ Ըստ ամերիկյան ռազմական արխիվների` գիտնականները համեմատել էին բոլոր ինքնաթիռների համարները, որոնք անհետացել են այդ ընթացքում։ Այսպիսով, պարզվել էր, որ ինքնաթիռի խցիկի սերիական համարը՝ 2734-L համապատասխանում է այն ինքնաթիռին, որը ԱՄՆ օդուժում նշված էր 42-68223 համարով, այսինքն՝ օդանավը Lockheed P-38 "Lightning», նորացված F-5B- 1-LO ֆոտո-հետախուզական ինքնաթիռ էր, որը վարում էր Սենտ-Էքզյուպերին։

1944 թվականի հուլիսի 31-ին Լյուֆտվաֆֆեի տեղեկագրերում այդ տարածքում խփված ինքնաթիռների մասին գրառումներ չէին գտնվել, իսկ հայտնաբերված բեկորների վրա՝ կրակի ակնհայտ հետքեր չէին եղել։ Այդպիսով՝ վթարի բազմաթիվ տարբերակներ են առաջադրվել, ինչպես օրինակ՝ տեխնիկական անսարքությունը, օդաչուի ինքնասպանությունը։
Սակայն 2008-ին, Լյուֆտվաֆֆեի 86-ամյա գերմանացի վետերան Հորստ Ռիպպերտը, «Յագդգրուպպե 200» էսկադրիլիայի օդաչուն, հայտնել էր, որ հենց ինքն է իր «Մեսերշմիտտ M-109» ինքնաթիռով կործանել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ինքնաթիռիը։ Ըստ նրա հայտարարության՝ ինքը չէր իմացել, թե ով է եղել թշնամու ինքնաթիռի ղեկին։

«Երբ ես երիտասարդ էի, բոլորը կարդում և պաշտում էին Էքզյուպերիի գրքերը։ Եթե ​​ես իմանայի, որ նա է, չէի կրակի»,- դեպքը ուսումնասիրողներին ասել էր 88-ամյա Ռիփերը:
Փաստորեն, Էքզյուպերիին սպանել էր իր գրականության երկրպագուն, միգուցե և այդ գրականության շնորհիվ երկնքին սիրահարված և օդաչու դարձած մեկը։

Մահից տարիներ առաջ Անտուան դը Սենտ-Էքզյուպերին գրել էր.

«Մարդիկ երազում են երկինք բարձրանալ և արդեն բարձրանում են։ Բայց պարզվում է, որ երկնքում էլ կան երազողներ, որոնք ուզում են Երկիր իջնել...»։






Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին