Ավելին 4 տարի առաջ - 17:25 31-07-2022

ԱՄՆ-ի գիտնականները կարողացել են երեխաների շրջանում ՈՒՊՀՀ-ի ծանրությունը կանխատեսել գլխուղեղի ՄՌՏ-ի միջոցով

Դարտմութի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ (ՈՒՊՀՀ) ունեցող երեխաները ճանաչողական առումով ավելի պակաս ճկուն են, որը արտացոլվում է նրանց ուղեղի կառուցվածքում և թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը, կանխատեսել դրա ախտանիշների ծանրությունը և գնահատել բուժման արդյունավետությունը: Արդյունքները հրապարակված են Nature Molecular Psychiatry ամսագրում:

Ճանաչողական ճկունությունը մի քանի գործերի վրա միաժամանակ կենտրոնանալու և մեկից մյուսին արագ անցնելու մարդու ունակությունն է: Դրա բացակայությունը երեխաների և մեծահասակների մոտ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի (ՈՒՊՀՀ) նշաններից մեկն է: Դպրոցականների մոտ այս հիվանդությունն ուղեկցվում է իմպուլսիվությամբ, մանրուքների նկատմամբ անուշադրությամբ և վատ առաջադիմությամբ։ Երեխաների մոտ 30%-ը հաղթահարում է հիվանդությունը, սակայն որոշ դեպքերում բուժում է պահանջվում: Ընդ որում, հիվանդության առկայությունը հայտնաբերելու համար կարևոր է ունենալ ախտորոշման հստակ չափորոշիչներ և մեթոդներ:

Նյարդաբանների թիմն օգտվել է ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայից (ՄՌՏ)՝ ՈՒՊՀՀ ունեցող 180 և նորմալ զարգացող 180 երեխայի նյարդային ճկունությունն ուսումնասիրելու համար: Նրանք ցույց են տվել ճանաչողական ճկունության զգալի նվազման նշաններ, որոնք նորմալ մակարդակի են հասել դեղորայքի ընդունումից հետո: Ավելին, ՄՌՏ-ի տվյալները հնարավորություն են տվել հետևել այս փոփոխություններին և առանձնացնել ՈՒՊՀՀ ունեցող երեխաներին:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը