Ներքին 4 տարի առաջ - 00:10 31-07-2022

Մահացել է իրավապաշտպան Լևոն Ներսիսյանը

Այսօր՝ առավոտյան խորը ցավով տեղեկացանք «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն, մեր սիրելի գործընկեր, ավագ ընկեր Լևոն Կոնստանտինի Ներսիսյանի մահվան մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի աշխատակազմի կողմից սույն թվականի հուլիսի 29-ին տարածած հայտարարությունից։

Լևոն Ներսիսյանն իր մարդկային նկարագրով և որակներով վայելում էր Կազմակերպության աշխատակազմի և շահառուների սերն ու հարգանքը: Նա մշտապես աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ, ազնվությամբ, պարտաճանաչությամբ և պահանջկոտությամբ։ Որպես կազմակերպության ղեկավար նա իր առջև դրված խնդիրները լուծում էր մեծ պատասխանատվությամբ և նույնը պահանջում յուրաքանչյուր աշխատակցից: Լևոն Ներսիսյանը ներքին մեծ ուժի տեր անձնավորություն էր և կարողանում էր հաղթահարել բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։

Կազմակերպության ողջ անձնակազմն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Ներսիսյան ընտանիքին, հարազատներին և ընկերներին այս ծանր կորստի կապակցությամբ: Համբերություն ու տոկունություն ենք մաղթում մեզ բոլորիս և նրա թողած կիսատ գործը նույն ոգով շարունակելու հաստատակամություն։

Լևոն Ներսիսյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում․․․

Թող Աստված լույսերի և խաղաղության մեջ պահի նրա հոգին։

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ աշխատակազմ

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան