Ներքին 4 տարի առաջ - 19:05 30-07-2022

Քաղաքացին մտել է Սևան քաղաքի 77-ամյա բնակչի տուն և նրա պարանոցից հափշտակել ոսկյա շղթան

Հուլիսի 29-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ օրեր առաջ ոմն Նարեկ մտել է Սևան քաղաքի 77-ամյա բնակչի տուն և նրա պարանոցից հափշտակել ոսկյա շղթան: Քաղաքացին հայտնել էր նաև, որ տուժողը վախենում է դիմել ոստիկանություն, քանի որ անհանգստանում է որդու համար: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվության վարչությունը։

Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոմն Նարեկ, ով մոտ մեկ տարի առաջ իրենից գնել էր բջջային հեռախոս, ներկայանալով որպես Կարեն, թակել է իր բնակարանի դուռը, ապա ներս մտնելով՝ իրեն հրել գցել է բազմոցին և քաշել-պոկելով՝ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթան ու հեռացել:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Հուլիսի 29-ին Սևան քաղաքի բնակիչ 26-ամյա երիտասարդը Նաիրյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա