Ներքին 4 տարի առաջ - 17:53 30-07-2022

Մենք արդեն հերթագրում ենք փետրվարի համար. գազաբալոնների վկայագրումը դարձել է իսկական դժոխք

ՀՀ տարածքանյի կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։ Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալիցքավորման կայաններում, ինչպես ասվում էր տարածված հայտարարության մեջ։
Նման փոփոխության համար հիմք էին հանդիսացել, գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը և տրանսպորտային միջոցների երթևեկության արդյունավետ կազմակերպումը։

Հիշեցնենք՝ օգոստոսի մեկից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին առնվազն մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:

Այս թեմային անդրադարձել էր նաև «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը և ասել, որ օգոստոսի 1-ից գազով աշխատող ավտոմեքենաների վարորդների զգալի մասը զրկվելու են ավտոմեքենա վարելու իրենց իրավունքից: Պատճառն այն է, որ Հայաստանում իշխանավորները չգիտեն հաշվել: Արդյունքում, ունենք գազաբալոնների ստուգաչափման համար ահռելի հերթեր և մարդու իրավունքների աներկբա խախտում:

Հասկանալու համար, թե արդյոք մեծ հերթեր են գոյանում գազաբալոնների ճնշափորձարկաման և վկայագրերի ձեռք բերման համար, Օragir.news-ը կապ հաստատեց գազաբալոնների ճնշափորձարկում իրականացնող «Գազմաստեր» ընկերության հետ, որտեղից, անդրադառնալով գոյացող հերթերին, ասացին. «Նախկինում հերթերը շատ էին, հիմա էլ կա, լավ է՝ կարգը փոխեցին, մարդկանց ասել են, որ հերթագրման դեպքում խնդիր չի առաջանա, հիմա ահագին հանդարտվեց։ Երբ որոշումը նոր էր ընդունվել, մարդիկ չէին գալիս ասում էին՝ դեռ ժամանակ ունենք, այսօր չենք գնա, հետո կգնանք։ Հիմա պարտաճանաչ հերթագրվում են, մարդիկ կան հոկտեմբերի վերջին են գալու կամ նոյեմբերի սկզբին։ Այս կարգի բացակայության դեպքում էլ մենք էլի աշխատում էինք հերթագրմամբ։ Եթե մենք մարդուն հերթագրում և կանչում էինք ինչ-որ х ժամի, իր ժամը պահում ենք, 5-10 րոպե չգալու դեպքում ուրիշ մեքենայի էինք սպասարկում»։

Մեկ այլ՝ «ԷՔՍՊԵՐՏ ԹԵՉ» գազաբալոնների փորձարկման, վկայագրման և տեղադրման ընկերությունից Օragir.news-ի հետ զրույցում ասացին. «Բանական է, որ հերթեր կան, այդպես էլ պետք է լիներ, այս փոփոխությունը միակ ճիշտ ճանապարհն էր, որ հանրապետությունում կոլապս չստեղծվեր։ Մեր հայկական մենթալիտետով վարորդները մտածում էին, որ ստուգումը կանցնեն վերջին օրը։ Եթե ժամկետն էլ երկարաձգեին, էլի նույն պատքերն էինք ունենալու։ Այսինքն՝ էլի պետք է թողնեին վերջին մի քանի օրվան։ Դրա համար ճիշտ որոշում կայացվեց, որ չի երկարաձգվում, այլ մարդկանց հնարավորություն է տրվում, որ հերթագրվեն, մինչև հերթագրման օրը նրանց մեքենաները լիցքավորվեն, եթե սրանից հետո էլ չեն անի, կարգելվի։ Երեկվա դրությամբ՝ մենք արդեն հերթագրում ենք անում փետրվար ամսի համար, վաղը, մյուս օրը արդեն մարտ ամսի համար կհերթագրենք։ Դա նորմալ երևույթ է, այդպես էլ պետք է լիներ, բա 300. 000-ից ավելի մեքենա կա, կոնկրետ թիվն էլ չեմ կարողանում ասեմ, բայց դա մինիմալն եմ նշում, որոնց սպասարկում է 26-27 ընկերություն, որոնք ունեն լիցենզիա»

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի