Ուղիղ եթեր
Գործող իշխանությունների համար իսկական «գլխացավանք» է դարձել «Տելեգրամը»․ Փաստ
copy image url

Գործող իշխանությունների համար իսկական «գլխացավանք» է դարձել «Տելեգրամը»․ Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 09:23 12-10-2021

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը երբեք չի ունեցել տեղեկատվական հոսքերից այս աստիճան վախեցած ու տեղեկատվական հոսքերի դեմ թույլատրելի ու անթույլատրելի գործիքներով, հնարավոր ու անհնար միջոցներով այսքան պայքարող իշխանություն: Ընդ որում, ոչ թե արտաքին, այլ առավելապես ներքին տեղեկատվական հոսքերի դեմ: Վերջին շրջանում նաև մեր հանրությունն է բավական ակտիվորեն սկսել օգտվել Տելեգրամ- ալիքներից՝ որպես այլընտրանքային տեղեկատվության միջոց։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հայաստանյան գործող իշխանությունների համար իսկական «գլխացավանք» է դարձել «Տելեգրամը»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները հնարավոր տարբերակներ են մտածում վերահսկողություն սահմանել նաև ՀՀ-ում լայն տարածում ստացած Տելեգրամալիքների վրա։

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում քաղաքական դիսկուրսի ու քննադատության հարթակը Ֆեյսբուքից ինչ-որ չափով տեղափոխվել է տելեգրամյան տիրույթ, իսկ Տելեգրամ-ալիքները, որպես կանոն, հնարավոր չէ «բլոկել» ֆեյսբուքյան էջերի նման, կամ ֆեյքային գրոհներ կազմակերպել։ Հատկապես վերջին հանգամանքը շատ է տխրեցնում իշխանություններին, քանի որ ֆեյքային ինդուստրիան մինչ այժմ լիարժեք աշխատեցնում են Ֆեյսբուքում։

Մյուս կողմից՝ ըստ էության, չեն կարող արգելել երկրի ներսում «Տելեգրամի» գործունեությունը, այնպես որ, հայաստանյան իշխանությունները կանգնած են դիլեմայի առաջ՝ կա՛մ հանդուրժել ու հաշվի նստել առկա վիճակի հետ, կա՛մ կտրուկ, «կացնային» միջոցներ ձեռնարկել խնդիրը կարգավորելու նպատակով։ Սակայն մինչ այժմ որևէ «խելքը գլխին» բան դեռևս չեն կարողանում մտածել:

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներին մասնագետները ոչ մեկ անգամ հուշել են, որ անիմաստ ժամավաճառությամբ են զբաղվում»:

Ամենից շատ դիտված

23:45 Հանրային աղբանոցի եթերից կրկին հնչել է չհիմնավորված քարոզչության ու լկտի ստերի մի փաթեթ
21:25 Կիևյա՞ն, թե՞ Հրազդանի կամուրջ. «Յանդեքս»-ում Կիևյան կամուրջը վերանվանել են
21:30 Բաստիոն․ Քոչարյանն ու Սարգսյանն իրար հետ ավելի շատ հարցեր ունեն, քան Նիկոլ Փաշինյանի․ Էդմոն Մարուքյան
23:04 Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
21:04 Ընձի հեչ մարդ չի կռնա արգելե, որ խոսամ, ես փոքրուց ճարպիկ եմ եղել. Սարիկ Մինասյան
21:52 Նիկոլը մի ձեռքով քրեական գործեր է հարուցում, մյուսով՝ հրում դեպի Աննայի հիմնադրամի ու ՔՊ կզարանի դռները
21:38 Այս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց
22:37 Գնացքը Նորագավիթում հարվածել է խոշոր եղջերավոր անասունին՝ կովին, որը սատկել է
21:18 ՀՀ-ում աշխարհացունց տուրուդմփոցից հետո Փաշինյանը մեկնում է ԱՄԷ՝ հանդիպելու Բաքվի բռնապետի հետ