Ներքին 4 տարի առաջ - 21:06 29-07-2022

Բնակիչները փորձում են մեկը մյուսին գերազանցել ու ավելի սենսացիոն բան պատմել․ Տոնաշենում զոհ կա՞

Արցախում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե Արցախում, Տոնաշենի ուղղությամբ (Եղնիկներ) կրակոցներ են հնչել, ավելին՝ լուրեր են տարածվում, որ հայկական կողմում զոհ ունենք։

Oragir.news-ը տեղեկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի հետ։ Նա ասաց, որ նման տեղեկություններ չունի․ «Եթե նման բան լիներ՝ տեղյակ կլինեինք, հաղորդագրություն էլ կլիներ»։

Արցախի Աժ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ պաշտոնական՝ ֆեյսբուքյան գրառումներին ծանոթ է։

«Ես այդ շրջանի բնակիչների հետ եմ խոսել, շատ հետաքրքիր է, որ ամեն մեկը տարբեր բան է պատմում։ Ընդ որում՝ ամեն մեկն ուզում է մյուսին գերազանցել ու ավելի սենսացիոն պատմություն պատմել, բայց երբ համադրում ենք իրենց խոսքերը, հասկանում ենք, որ ավելի շատ հորինված բան է, որովհետև եթե նման բան լիներ, մենք արդեն պիտի դիակը տեսած լինեինք»։

Պատգամավորը նաև նշեց, որ փորձել է պատկան մարմիններից ճշտել, թե որքանով է տեղեկությունը իրականությանն համապատասխանում, բայց վերջիններս հերքել են տեղեկությունը։

«Կարծում եմ Կարմիր Շուկայի դեպքերի ազդեցության տակ մարդիկ փորձում են ինչ-որ սենսացիոն լուրեր տարածել։ Բայց պաշտոնական որևէ բան չկա, ավելի շատ ֆեյսբուքյան գրառում է»։

Հակոբյանը նշեց, որ այդ հատվածներում բնակչություն այլևս չկա, այնտեղ դիրքեր են․ «Փորձել եմ խոսել նախկին բնակիչների հետ, ովքեր դեռ քիչ թե շատ կապեր ունեն ու գնում-գալիս են, օրինակ, ոմանք ասում են, որ 2 օր առաջ է դեպքը եղել, ոմանք ասում են, թե զոհվածին պիտի տանեին Երևանում հուղարկավորելու, բայց չի ստացվել ու Ստեփանակերտում են հուղարկավորել։ Բայց հարցն այն է, որ Ստեփանակերտում նման բան չկա։ Եթե նման բան լիներ, կիմանայինք, Ստեփանակերտը մի բուռ քաղաք է, իսկ հուշահամալիրը օր ու գիշեր մարդաշատ է, էստեղ նման բաները չեն կարող աննկատ լինել կամ թաքուն արվել։ Անհնար է թաքուն հուղարկավորություն անել։ Ինչ-որ մեկը փորձել է սենսացիա անել՝ առանց մտածելու, որ առանց այն էլ մթնոլորտը բավական լարված է, ավելին, եթե նման բան լինի՝ պաշտոնական լրահոսը հաստատ չէր լռի։ Դա որևէ մեկի շահերից չի բխում»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան