Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:29 29-07-2022

Թշնամու մանիպուլյացիան և ռևանշիստների շանսը

Թյուքալեզու երկրների հատուկ ծառայությունների հուլիսի 27-ի համաժողովում Ադրբեջանի պետանվտանգության ծառայության ղեկավարը մանիպուլյատիվ հնարք է կիրառել, ասելով. «Հայաստանում ռևանշիստական ուժերը մինչ օրս չեն հրաժարվել իրենց սադրիչ մտադրություններից, և Հայաստանի ընդդիմությունը լուրջ փորձեր է ձեռնարկում խաթարելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Փորձենք ցրել թշնամու այս խոսքի հետ կապված թյուրըմբռնումը։ Նկատենք, որ համաժողովի մասնակից այլ երկրի պատվիրակի խոսք մամուլում չկա։ Նկատենք նաև, որ համաժողովին մասնակցել է ՌԴ-ն որպես դիտորդ։

Նախ՝ խորհրդարանական ընդդիմությանը կարելի է համարել ռևանշիստ, եթե նա հայտարարի, որ մտադիր է պատռել 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը, ազատագրել Արցախը ռուս-թուրք-ադրբեջանական ուժերից և վերականգնել 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ եղած ստատուս-քվոն։ Ընդդիմության «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» խոսքը սադրանք չէ, քանի որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ընդդիմությունը չի կարող խաթարել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, քանի որ բանակցությունները վարում են ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, ԱԽՔ-ը։

Հարկ է նկատել ևս մի քանի հանգամանք։ ՀՀ-ում ընդդիմությունը փոխել է պայքարի մարտավարությունը, խոստացել է սեպտեմբերին վերադառնալ խորհրդարան, որոշակի մեղմվել է ներքաղաքական լարվածությունը։ Բրյուսելի միջնորդությամբ ընթացող բանակցությունները նյարդայնացնում են ՌԴ-ին, քանի որ չեն հիմնվում նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության վրա։ Ակնհայտ է, որ ԱՄՆ- ն, որպես գերտերություն և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, փորձում է տարածաշրջանում վերկանգնել իր ազդեցությունը, որը խլվել էր նոյեմբերի 9 հայտարարությամբ։ Պարզ ասած՝ ԱՄՆ-ն ռևանշի է գնում։ Ուստի՝ ոչ թե ընդդիմությունն, այլ Ադրբեջանը և ՌԴ-ն են շահագրգիռ, որ Արևմուտքի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները խաթարվեն, որպեսզի պահպանվի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված իրավիճակը։

Այսպիսով՝ պարզ է, որ Ադրբեջանի պաշտոնյայի վերը նշված խոսքը մանիպուլյացիա է, որի խնդիրն է վրդովվեցնել հայ ժողովրդին, խորացնել լարվածությունը ՀՀ-ում, ցույց տալ, իբր ՀՀ իշխանությունը ռուս-թուրք-ադրբեջանական շահերի ջատագով է, ստիպել ՀՀ-ին երես թեքել Արևմուտքից։ Մյուս կողմից՝ այս մանիպուլյացիան ցույց է տալիս, որ թյուրքալեզու համաժողովին մասնակցող ՌԴ-ն, Թուրքիան և Ադրբեջանը լուրջ մտահոգ են, որ ՌԴ-ն առաջիկայում Հարավային Կովկասից կարող է դուրս մղվել, որից հետո ռևանշիստներն Արցախն ազատագրելու շանս կարող են ստանալ։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո