Ներքին 3 տարի առաջ - 16:00 29-07-2022

Կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են բացասական եկամտաբերություն

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընթացիկ տարվա վեց ամսվա եկամտաբերության բացասական միտումը կարճաժամկետ կտրվածքով է: «Ամունդի-Ալբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը նշեց, որ 2014 թվականից ի վեր, երբ կենսաթոշակային ֆոնդերը սկսել են կառավարվել, եղել են «շոկեր», սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանց հաջորդել են վերականգնման փուլերը: Այժմ միջազգային շուկայում գրանցված երերումների ֆոնին հերթական ալիքն է գրանցվել:

«Ընթացիկ տարվա վեց ամիսներին կենսաթոշակային ֆոնդերն արձանագրել են եկամտաբերության որոշակի բացասական արդյունք: Մեր դեպքում դա տատանվել է 5-10 տոկոսի սահմաններում: Իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ՝ դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ, գնաճային ճնշումները: Ակտիվների որոշակի մասը՝ շուրջ 30 տոկոսը, ներդրված է արտասահմանում տարբեր երկրներում՝ ուղղակի կամ անուղղակի ձևով: Երբ այդ կատարված ներդրումները վերածում ենք դրամային արտահայտության՝ համապատասխան փոխարժեքի միջոցով, ապա, կախված կուրսից, երևում է դրամային համարժեքը: Տարեսկզբից ունեցել ենք բավական բարձր փոխարժեք և՛ դրամ-դոլար, և՛ եվրո-դոլար գծով: Կիսամյակի վերջում դրանց մակարդակը իջել է ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողել ֆոնդերի կիսամյակային եկամտաբերության վրա»,-ասաց Հրայր Ասլանյանը:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելլա Ադիլխանյանի խոսքով՝ ֆոնդերն ունեն արտասահմանյան ներդրումներ և դրանք դրամով վերագնահատվելիս բացասական արդյունք են տալիս:
«Բայց դա այս պահի դրությամբ վնաս է: Ֆոնդերը պահում են գործիքները, հնարավորություն կա վերականգնել եկամտաբերությունը: Երկարաժամկետ կտրվածքով կապիտալի շուկաներն ունեն վերականգնման հնարավորություն: Ավելին, նույնիսկ այս բացասական փուլը ներառյալ, 2014 թվականից մինչ այսօր ֆոնդերի եկամտաբերությունը տարեկան եղել է միջինը 7 տոկոս: Եղել են տարիներ, երբ երկնիշ աճ է գրանցվել: Մեր 7 տարվա փորձը, իսկ ամբողջ աշխարհում՝ երկար տարիների փորձը, ցույց են տալիս, որ ճգնաժամային իրավիճակներից հետո հաջորդում է վերականգնման փուլը, իսկ մենք դեռ բավական ժամանակ ունենք, մինչև առաջին շահառուները կսկսեն կենսաթոշակ ստանալ»,-ասաց Իզաբելլա Ադիլխանյանը:
Հաշվի առնելով, որ համաշխարհային տնտեսական միտումները դեռ անորոշության մեջ են, հետևաբար, կենսաթոշակային ֆոնդերի հետ կապված մտահոգությունները դեռ պահպանվում են: Հրայր Ասլանյանը նշեց, որ իրենք ամենօրյա, շարունակական աշխատանք են կատարում պորտֆելի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ:
«Գործիքակազմի, մոտեցումների փոփոխությունը շարունակական է ու պայմանավորված չէ այս կամ այն անկմամբ: Եղած իրավիճակի պայմաններում պետք է փորձենք մեր պորտֆելն այնպես կառուցել, որ վնասը լինի նվազագույնը, իսկ շուկաների վերականգնման դեպքում, հնարավորինս օգուտ քաղենք: Մեր անելիքը պորտֆելի դիվերսիֆիկացիան է: Պետք է փորձել տարբեր ռիսկեր ներառել մեր քաղաքականության մեջ, այսինքն՝ ներդրումները բաշխել այնպես, որ նման շարունակական երևույթների, ինչպես նաև՝ նոր երևույթներ ի հայտ գալու ազդեցությունը ֆոնդերի վրա լինի նվազագույնը»,-ասաց նա:
Հրայր Ասլանյանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, շուկաները տատանողական են, և օրինաչափ է, որ արձագանքում են տարբեր աշխարհամասերում տեղի ունեցող «շոկերին»:

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին
23:21 Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային