Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:08 29-07-2022

Ճնշումներ եղել են ընտանիքիս անդամների հանդեպ․ Ավետիք Չալաբյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը:

Ավետիք Չալաբյանը դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ նիստի չկայանալու պատճառն իր առողջական վիճակն էր.

«Նիկոլ Փաշինյանի անձնական պատճառների մասին ես չեմ ուզում որևէ հայտարարություն անել, բայց այն, որ սա քաղաքական հետապնդում է և տարածվում է նաև ընտանիքիս վրա, որևէ կասկած չկա»։

Անդրադառնալով իր հետ առերեսման ժամանակ Թոռնիկ Ալիյանի՝ նախաքննական ցուցմունքից հրաժարվելու փաստին՝ պատասխանեց. «Ես չեմ ուզում գործի մանրամասնաերն ասել, որովհետև այն ընթանում է, և ամեն բան ինքներդ կտեսնեք։ Սա պղպջակ է ընդամենը, այս գործի տակ ապացույցներ գոյություն չունեն, սա ընդամենը մոգոնած, թքած- կպցրած գործ է տարբեր բաներից, որի հիմնական նպատակն ինձ այս ամբողջ ընթացքում ապօրինի ազատությունից զրկելն էր։

Oragir.news-ի հարցին՝ թե շուրջ երեքամսյա կալանքի ընթացքում արդյո՞ք ճնշումներն իր նկատմամբ նաև կալանավայրում են եղել՝ պատասխանեց. «Կալանավայրում իմ նկատմամաբ ճնշումներ չեն եղել, և մենք պետք է հասկանանք, որ կալանավայրը որոշակի սպեցիֆիկ միջավայր է, որոշակի կանոններով կառավարվող։ Ճնշումները եղել են դրանից դուրս՝ փորձելով ստեղծել տպավորություն, որ ես իսկապես հանցանք եմ կատարել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա