Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:56 28-07-2022

Փարվանյանի հայրը արդեն 10 տարի է՝ ապրում է իմ երիկամի հաշվին․ Արսեն Ավետիսյան

Կառավարության շենքի դիմաց այսօր տարբեր քաղաքացիներ բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Ակցիա էր իրականացնում նաև ազատամարտիկ Արսեն Ավետիսյանը, ով եկել էր դժգոհություն հայտնելու Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանից։

«2012 թ․-ին ֆինանսապես մի քիչ ծանր մոմենտի մեջ էի, երեխայի օպերացիայի պահ էր, ստիպված որոշեցի երիկամս վաճառել, սրանք ինձ գտան, բերեցին, խոսեցինք։

Երբ արդեն հասկացա, որ ինձ չի կարելի վիրահատվել, որովհետև մի աչքս, որ պռոտեզ է, կուրանալու էր, փոշմանեցի։ Բայց մի խոսքով՝ դրանք արդեն ինձ փող էին տվել, խաբելով, ահաբեկելով տարան Գերմանիա, երիկամս խլեցին իր հոր համար։

Դե ինչ եղավ՝ եղավ, լավ, բայց հարցը դրանում է, որ իր հայրը էսօր 10 տարի է՝ ապրում է իմ երիկամի հաշվին, իմ կյանքի հաշվին»,-նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում