Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 23:35 27-07-2022

Դատավորը եղել է երկրորդ դատախազ․ Ավետիք Չալաբյանի կինը՝ դատավարության մասին

Արմավիր քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հավաքվել էին նրա գաղափարակիցները, հարազատները և պայքարի ընկերները։

Oragir.news-ը զրուցեց Ավետիք Չալաբյանի կնոջ՝ Անահիտ Ադամյաի հետ՝ հարցնելով, թե արդյոք դատարանը անաչառ որոշում է կայացրել։

«Իմ տպավորությունը մինչև օրս բացառապես եղել է այն, որ դատարանը ցուցաբերել է ոչ անաչառ մոտեցում, այսինքն՝ շատ ակնհայտ ձևով մենք տեսել ենք, որ դատավորը եղել է երկրորդ դատախազ, փաստացի ընդունել է մեղադրող կողմի դիտարկումները և շատ ձևական կերպով պահպանելով դատական պրոցեսում իր թվացող անկախությունը՝ ամեն ինչ արել է, որ մեղադրող կողմին օգնի՝ նրանց խախտումները ուղղելու հնարավորություն տալով։ Մենք հասկանում ենք, որ մենք պայքարի մեջ ենք, և այդ պայքարը շարունակվում է»։

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք այս շրջանում իշխանություններից կամ իշխանության մերձավոր շրջանակներից եղել են ազդակներ կամ կապի դուրս գալու ձգտումներ։ Ադամյանը հերքեց նման ձգտումների առկայությունը, թեև նշեց, որ ֆեյք էջերից որոշ նամակներ ստացել է, որոնց ուշադրություն չի դարձրել։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա