Սպորտ 4 տարի առաջ - 21:43 27-07-2022

Ըմբիշ Գասպար Տերտերյանը՝ Մ17 աշխարհի չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Հռոմում մասնակցում է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը:

60 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Գասպար Տերտերյանը։ Հայ ըմբիշը եզրափակչում 8։0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Լո Գրասոյին։ Հիշեցնենք, որ Տերտերյանը որակավորման փուլում 9:0 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում 2:1 հաշվով առավելության է հասել ղազախ ըմբիշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 8:0 հաշվով ուժեղ է գտնվել Թուրքիայի ներկայացուցչից: Կիսաեզրափակչում էլ հայ ըմբիշը գոտեմարտել է իրանցի Հոսեին Միրշեքարի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել։

71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանն էլ բրոնզե մեդալի համար պայքարում 12:1 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի