Ներքին 4 տարի առաջ - 19:29 27-07-2022

Վարդենիս համայնքը գյուղատնտեսական նորագույն տեխնիկաներ է ստացել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքը ԱՄՆ կառավարության (USAID) կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված ֆինանսական միջոցներով եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցով իրականացվող «ՏԻՄ բարեփոխումների աջակցման ծրագրի» շրջանակում 3 գյուղատնտեսական անիվավոր տրակտոր եւ 2 խոտի մամլիչ հակավորիչ է ստացել` 49 միլիոն 400 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, տեխնիկան համայնք է հասել հուլիսի 26-ին եւ կնպաստի Վարդենիսի համայնքապետարանի կողմից համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա համայնքային բյուջեում կուտակել խնայողություններ, որոնք էլ կծառայեն օրակարգային այլ խնդիրների լուծմանը։

Մեկ շաբաթ առաջ էլ նույն ծրագրով համայնքին է հատկացվել 1 մինի ամբարձիչ՝ համալրող գործիքներով՝ 26 միլիոն դրամ արժողությամբ։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա