Ներքին Միտք 4 տարի առաջ - 18:15 27-07-2022

ՀՀ-ն առաջ է քաշել բանակցությունները շարունակելու նախապայման

Բրյուսելի քավորությամբ ընթացող Փաշինյան-Միշել-Ալիև բանակցությունների վերջին հանդիպումից հետո նշվեց, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածության, հաջորդ հանդիպումը կկազմակերպվի 2022-ի հուլիսին։ Սակայն մեկ օր անց փոփոխություն մտցվեց ժամկետի մեջ ու նշվեց օգոստոս ամիսը։ Որոշ փորձագետներ առաջ քաշեցին ենթադրություն, որ ժամկետի փոփոխությունը պայմանավորված է ռուսական ճնշումներով։ Դրանից հետո ՌԴ-ի կողմից անհաջող փորձ արվեց կրկին ներգրավվել բանակցություններում որպես միջնորդ։ Տպավորություն ստեղծվեց, թե ՀՀ իշխանությունները տեղի կտան ռուսական ճնշումներին և կփորձեն անվերջ ձգձգել բրյուսելյան բանակցությունները։ Այդ ժամանակ Արևմուտքն առաջարկեց ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել Թբիլիսիում։ Բայց ԱԳ նախարարներն իրավասու չէին պայմանավորվածություններ կնքել։ Հետևաբար կրկին սկսվեց քննարկվել, թե երբ են հանդիպելու Փաշինյանն ու Ալիևը։ Արդյ՞ոք ՀՀ-ն կփորձի ձգձգել հանդիպման օրը և ի՞նչ նախապայման առաջ կքաշի։

Եվ ահա, հուլիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հաղորդում է Բլինքենը թվիթերյան գրառմամբ: Նույն օրը պետքարտուղարը հեռախոսազրույց է ունենում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիմնական թեման հայ-ադրբեջանական բանակցություններն են։ Այս զանգերից մեկ օր անց՝ հուլիսի 26-ին, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարում է, թե տեղյակ է, որ կան բանակցություններ և որոշ ժամանակ անց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում պետք է տեղի ունենա, սակայն ժամկետի առումով հստակ ոչինչ չի ասում։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն չի խուսափում շարունակել բրյուսելյան բարձր մակարդակի բանակցությունները, սակայն ժամկետի ձգձգման պայման ունի։

Հաշվի առնելով Բլինքենի հայտնած լավատեսությունն իր հեռախոսազանգերի մասին, կարելի է ենթադրել, որ Արևմուտքի միջնորդությամբ բրյուսելյան բարձր մակարդակի բանակցությունները կշարունակվեն ըստ նախանշված ժամանակացույցի։ Եվ հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսին, ինչպես պայմանավորվել են նախորդ հանդիպման ավարտին։ Սակայն ուշագրավ է, որ Բլինքենն Ալիևի հետ զրույցում կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ-ն հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն շահախնդիր է բանակցությունները շարունակելու և ՌԴ-ին տարածաշրջանից վտարելու հարցում, առաջ է քաշել նախապայման, որ հայ գերիները ազատ արձակվեն նախքան հանդիպումը, ոչ թե հետո։ Եթե ԱՄՆ-ն լուծի այս հարցը, ապա հայ գերիները կգան տուն։ Իսկ եթե ԱՄՆ-ն չկարողանա ազդել Ալիևի վրա, ապա ՀՀ-ն կարող է ձգձել հանդիպումն ու արդարացնել ՌԴ-ի ակնկալիքները։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա