«Մեր քվոր քվորումը». հեղինակավոր դատավորները բոյկոտում են ընդհանուր ժողովը
copy image url

«Մեր քվոր քվորումը». հեղինակավոր դատավորները բոյկոտում են ընդհանուր ժողովը

Ներքին 2 տարի առաջ - 16:04 27-07-2022
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում ընթանում է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է:

Oragir.news-ի տեղեկություններով՝ ժողովին ներկա է 146 դատավոր, հետևաբար հայտարարավել է, որ քվորում կա և նիստը մեկնարկել է։

Նշենք, որ օրինակ այս տարվա փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով հրավիրված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չէր կայացել քվորում չլինելու պատճառով։ Այդ օրերին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։Նախատեսվում էր ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձնել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Այդ օրը ժողովը նշանակված էր ժամը 14։00-ին, ճիշտ այդ ժամին, առանց որևէ ավել րոպե սպասելու Լիլիթ Թադևոսյանը հայտարարել էր, որ քվորում չկա, ուստի ժողովը չի կարող կայանալ։ Մինչդեռ, շատ դատավորներ տարակուսած էին, որովհետև ճանապարհին էին և մի քանի րոպե ավելի սպսաելու դեպքում կարող էին հասնել նիստին։

Մինչդեռ այսօր ժողովը նախագահող Թադևոսյանը չէր վարանել «ոտքը փոքր ինչ կախ գցել» և սպասել մինչև ուշացող գործընկերները տեղ կհասնեն։

Չնայած դրան՝ անգամ դատավորների շարքերում կասկածներ կան, որ ժողովին ներկա են 146 դատավոր։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ հայտնի և հեղինակություն ունեցող դատավորներից շատերը գերադասել են չմասնակցել այսօրվա ժողովին, քանի որ առաջադրված 4 թեկնածուներից որևէ մեկը նրանց «սրտով» չէ։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի թեկնածուները են առաջադրվել ՝ Անահիտ Թումանյանը, Լիլիթ Խաչատրյանը, Նաիրա Հովսեփյանը, Գայանե Մազմանյան։

Դատավորների կարծիքները կիսվել են թեկնածուների հարցում։ Տարակարծության հիմք է դարձել օրենքի այն դրույթը, ըստ որի՝ կին դատավորների ներգրավվածության որոշակի համամասնությունը պարտադիր է։
Մի խումբ դատավորներ կարծում են, որ այս թեզը սուտ, հնարած թեզ է, ավելին, այդ համամասնությունը բազմիցս խախտվել է։ Դատավորները պնդում են, որ որևէ տեղ ամրագրված չէ, որ հենց դատավոր անդամները պետք է լինեն կանայք։

«Գիտնական անդամների 2 թափուր տեղ կա ԲԴԽ-ում և Աժ-ն կարող է այդ համամասնությամբ առաջնորդվել թեկնածուներ առաջադրելիս։ Հարցն այն է, որ ԲԴԽ-ում ուժեղ դատավոր- անդամ պետք չէ, այս առաջադրված կանանցից ով էլ ընտրվի՝ իրենց համար օկ կլինի, մինչդեռ, եթե էդ ստից թեզի հետևից չգնայինք, մենք հզոր թեկնածու ունեինք, որ շատ վախենալու կլիներ իրենց համար»,- մեզ հետ զրույցում ասաց դատավորներից մեկը, ով չցանկացավ իր անունը հնչեցնել։

Ամենից շատ դիտված

11:49 Հայաստանում խաղամոլության արքայի եղբոր որդու հարսանիքը խփել է բոլոր ռեկորդները. լրագրող
21:19 Ավտովթար՝ Սիսիան-Երևան ճանապարհին․ Lexus-ը դարձել է ոչ շահագործելի
20:13 Նվերը Արցախից էր, իրենք 4 երեխա են. մանրամասներ` Ջրառատ գյուղում վրաերթի ենթարկվածի մասին
15:10 Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով
17:16 Սա Նիկոլի կառուցած ասֆալտն է. արվել է 1 տարի առաջ
11:02 Ոչ թե կոռուպցիայի դեմն ես առնում, այլ խրախուսում ես կոռուպցիան. Վիլեն Գաբրիելյան            
15:46 Համալիրում հարսանիք էր, որովհետև չգնահատվեց «Հարսանիք լեռներում»-ը, որովհետև ոռնաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն էր, որովհետև Արցախը դատարկվեց
10:06 Փրկարարները Շենիկ գյուղի ջրանցքից քաղաքացու դի են հանել
10:18 Երկու ձու առնելու համար 1000 դրամ ենք ծախսում. այրումցի
12:48 Այսօր Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է