Ներքին 4 տարի առաջ - 16:00 27-07-2022

Քննարկվել են «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնմանն ուղղված աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ: Այս մասինտեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում