Ներքին 4 տարի առաջ - 13:48 27-07-2022

Նուբար Աֆեյանն աշնանը Երևանում կայանալիք Գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF) գլխավոր բանախոսն է

Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, ով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիրն է, հուլիսի սկզբին Հայաստան իր այցի շրջանակում հանդիպել է թիմի հետ, հանդես եկել մոտիվացնող ելույթով և վերահաստատել իր աջակցությունը՝ Հայաստանը նորարարական հանգույց դարձնելու FAST-ի առաքելության իրականացմանը։ FAST-ն այս աշնանը՝ հոկտեմբերի 5-6-ին, ևս կհյուրընկալի Նուբար Աֆեյանին արդեն ավանդական դարձած Գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF) գլխավոր բանախոսի կարգավիճակում։
«Եթե ստանձնել եք գիտությունը զարգացնելու հանձնառությունը, ապա պետք է իմանաք, որ դուք զինվորներ եք, ովքեր կառուցում են երկրի ապագան»,-ասել է Աֆեյանը։ Համաշխարհային ճանաչում ունեցող կենսատեխնոլոգիական «Մոդեռնա» ընկերության համահիմնադիրը FAST-ի թիմակիցների հետ անմիջական շփման միջավայրում պատմել է իր անցած ուղու, ընտանիքի՝ Լիբանանից Կանադա, ապա ԱՄՆ տեղափոխության, ինչպես նաև իր գիտական նվաճումների փոթորկոտ ճանապարհի մասին, որն ի վերջո հանգեցրել է համաշխարհային մակարդակի հաջողությունների։ «Երբ դուք համառորեն ձգտում եք ինչ-որ բանի, հետո այն փոփոխում ու հարմարեցնում եք ձեզ, ի վերջո բեկում եք մտցնում։ Այդ ժամանակ դուք լիովին տիրապետում եք նոր իրավիճակին։ Ուղին, որն անցնում է ներգաղթյալն օտար երկրում ու դառնում այդ նոր իրականության մասնիկը, նույնն է, ինչ նորարարների անցած ճանապարհը»,-նշել է Նուբար Աֆեյանը։
Նա խոսել է այն մասին, թե ինչ պետք է անեն անհատները, որպեսզի իրենց գործունեությամբ ծառայեն ապագային՝ ի հեճուկս անհամար մարտահրավերների։ «Դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել։ Այն մեծապես կախված է կրթության, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության զարգացումից»,-հավելել է գործարարը։ Աֆեյանը շեշտել է FAST-ի՝ որպես նշյալ օրակարգը Հայաստանում առաջ մղող կառույցի դերը և կարևորել հիմնադրամի՝ մտածելակերպի փոփոխության, կարողությունների զարգացման և առաջադեմ ծրագրերի իրականացման փորձը։
Ըստ Աֆեյանի՝ գիտության մեջ հնարավոր է հաջողության հասնել երևակայական մտքի ու սեփական ուժերին հավատալու միջոցով։ «Ու թեև գիտության մեջ երևակայությունը գիտաֆանտաստիկայի ժանրից է թվում, տարբեր ընկերությունների և տեխնոլոգիաների ստեղծման գործում 35-ամյա իմ փորձն ինձ սովորեցրել է, որ ամենաբեկումնային նորարարությունները գիտության և երևակայության համադրությամբ են ստեղծվում։ Գուցե մենք պետք է ապավինենք փաստերով հիմնավորելու և երևակայելու մեր հմտություններին նոր խոշոր հայտնագործություններ անելու համար»,-ավելացրել է նա։
GIF22-ի առանցքում ևս արհեստական բանականության (ԱԲ) թեման է։ FAST-ի կողմից կազմակերպող երկօրյա միջազգային ֆորումը յուրահատուկ հարթակ է տեղացի և համաշխարհային մակարդակի գիտնականների, գործարարների, կարծիքի առաջատարների հանդիպման և գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում առկա նորարարական մոտեցումներն ու մարտահրավերները քննարկելու համար։
Որպես գլխավոր բանախոս Նուբար Աֆեյանը հանդես կգա ապագայամետ ելույթով՝ միանալով իր կոլեգաներին ամբողջ աշխարհից՝ քննարկելու արհեստական բանականության բազմաոլորտ կիրառությունների ուղղությամբ Հայաստանի ներուժը։ Չորրորդ GIF-ը գիտության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների միջև կամուրջ է, որպեսզի Հայաստանի բարեկեցիկ ապագայի համար տարատեսակ լուծումներ առաջ մղեն։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում