Ներքին 4 տարի առաջ - 12:53 27-07-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության փոխնախագահներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 27-ին ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։
Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են նաև «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արա Մարկոսյանը, այլք։

Նշենք, որ ամերիկյան «Զայլինքս» (Xilinx) ընկերությունը, որի հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել էր 2019 թվականին, 2022 թվականի փետրվարին միավորվել է միկրոսխեմաներ և պրոցեսորներ արտադրող «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերությանը։ Վերջինս մասնագիտացած է տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար նորարարական և ինժեներական լուծումների մշակման աշխատանքներում։

Փոխվարչապետ Մաթևոսյանը, կարևորելով «Էյ Էմ Դի» համաշխարհային տեխնոլոգիական ընկերության` Հայաստանում ներկայացված լինելը, հույս է հայտնել, որ, տեղական ներուժն օգտագործելով, հայաստանյան գրասենյակը կդառնա Ընկերության կարևոր բաղկացուցիչ մասը` նպաստելով համաշխարհային խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու առաքելությանը:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությանն ու իրականացրած ծրագրերին՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ դրանց նպատակն է ինչպես խրախուսել Հայաստանում StartUp-ների հիմնադրումն ու գործունեությունը, այնպես էլ ներգրավել առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, որոնք նոր որակ կհաղորդեն հայաստանյան ՏՏ էկոհամակարգին:
Այս համատեքստում փոխվարչապետը Կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու Ընկերության զարգացման տեսլականը և անդրադառնալու այն քայլերին, որոնք անհրաժեշտ են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու համար:
Ընկերության փոխնախագահները ներկայացրել են Ընկերության կողմից առ այսօր կատարված աշխատանքները, դրա զարգացման հեռանկարները և ծրագրերը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները։ Փոխնախագահներն ընդգծել են, որ իրենց Ընկերության համար անհրաժեշտ տաղանդավոր երիտասարդներ Հայաստանում շատ կան, ու կանեն առավելագույնը նրանց բացահայտելու, հավելյալ կրթելու և Ընկերության կազմում ներգրավելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պետական հատվածի թվային օրակարգի շրջանակում հնարավոր համագործակցության և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները և, հաշվի առնելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020 թվականից որակյալ մասնագետների պատրաստման նպատակով իրականացնում է մի շարք ծրագրեր, անդրադարձ է կատարվել նաև անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում