Ներքին 3 տարի առաջ - 19:35 26-07-2022

Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ղազավանի միջադեպի 2 մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ղազարավան համայնքում տեղի ունեցած սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:

Նախնական տվյալներով, 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Ղազարավան համայնքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համայնքի 27 և 26-ամյա բնակիչների միջև, որի ընթացքում վերջինս իր հորը պատկանող ԻԺ-43 մոդելի որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղությամբ, ով դիմել է փախուստի: Համայնքի տներից մեկի բակում 27-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու ձեռքից հրացանը վերցնելու ընթացքում կրակոց է արձակվել, ինչի հետևանքով նշված տան բնակիչներ՝ 52-ամյա կինը և վերջինիս 27-ամյա որդին, ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ, ինչը պատճառ է հանդիսացել 52-ամյա կնոջ մյուս՝ 29-ամյա որդու` վերոհիշյալ անձանց հետ վիճաբանելու համար, որի ընթացքում էլ վերջինս ևս ստացել է վնասվածքներ:

«Աշտարակի բժշկական կենտրոն․ ՓԲ ընկերությունից 52-ամյա կնոջ և վերջինիս 27 ու 29-ամյա որդիների՝ բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։45-03:00-ի սահմաններում:

Հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են վերոհիշյալ անձանց՝ վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող ԻԺ-43 մոդելի որսորդական հրացանը, վերցվել են նմուշներ։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից Ղազարավան համայնքի 27-ամյա և 26-ամյա բնակիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»