Ներքին 3 տարի առաջ - 19:01 26-07-2022

ՔՊ-ի տունը կռիվ է ընկել, ԿԸՀ անդամի թեկնածուներին չեն կարողանում ընտրել

Իշխող քաղաքական մեծամասնությունը 10 օրով երկարաձգել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետը:

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: Պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 7-ին:

Մեր տեղեկություններով՝ իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում կազմի հարցում ընտրություն կատարել, թեկնածուները շատ են, իսկ տեղերը ընդամենը 7-ն են:

Անդիպլոմ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանի հարցը արդեն որոշված է, նա է լինելու Հայաստանի ԿԸՀ նախագահը, ինչպես ասում են՝ արդար է, մեզ սա քիչ է: Մյուս թեկնածուների մասով տարբեր անուններ են շրջանառվում՝ ԱԺ-ից ինչ-որ բաժնի պես, ԸՕ նախագծի վրա աշխատող մեկը: Թեկնածուների անձը արդեն էական էլ չէ, կուսակցական գործչին ԿԸՀ գործուղելով՝ նրանք ընդամենը սպասարկելու են այդ գործչի քաղաքական ուժի շահերը:

Միեւնույն ժամանակ, իշխանությունները ցանկանում են ԿԸՀ ներկա կազմից որեւէ մեկին պահել, մեկը պետք է լինի, որ հասկանա ընտրական գործընթացից եւ կարողանա կազմակերպել:

Սկզբից քննարկվում էր ԿԸՀ անդամ, Գագիկ Ջհանգիրյանի կադր Նունե Հովհաննիսյանի թեկնածությունը, այժմ քննարկումներ կան Սիլվա Մարկոսյանի թեկնածության շուրջ: Այլ հարց է, թե որ մի պրոֆեսիոնալ, ազնիվ մասնագետը կաշխատի ԿԸՀ-ն ՔՊ-ի տարածքային կառույց դարձնողների հետ:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի