Ներքին 4 տարի առաջ - 15:13 26-07-2022

30 միլիոն դրամ՝ «Գրանդ քենդիի» նոր ապրաքատեսականու գովազդի համար

Oragir.news –ի տեղեկություններով՝ «Գրանդ քենդի» ընկերությունը մտադիր է զբաղվել նաև կաթնամթերքի արտադրությամբ։

Մեզ հասած տեղեկություններով՝ ընկերությունը արդեն սկսել է զբաղվել նոր արտադրատեսականու գովազդայի արշավով։ Մասնավորապես, ընկերությունը գովազդի վրա արդեն ծախսել է 30 միլիոն դրամ։

Ընկերության նոր արտադրատեսականու գովազդային տեսահոլովակներում նկարահանվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են, օրինակ, պարուհի Վիկա Մարտիրոսյանն, ով հայտնի է «Արամասի Վիկա» անունով, մանկական «Եվրատեսիլում» հաղթած երգչուհի Մալենան և այլք։

Մեր ունեցած տեղեկությունները ճշտելու համար մենք կապ հաստատեցինք ընկերության մարքետինգի բաժնի հետ, սակայն մեր հարցերին չպատասխանեցին, առաջարկեցին միայն գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանները ստանալու դեպքում մենք այն նույնպես կհրապարակենք։

Ամենից շատ դիտված